Back Ներքին գործերի նախարարության ձերբակալվածների պահման վայրերում վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերի արձանագրման և հաղորդման մասին աշխատաժողով

Ներքին գործերի նախարարության ձերբակալվածների պահման վայրերում վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերի արձանագրման և հաղորդման մասին աշխատաժողով

Ներքին գործերի նախարարության ձերբակալվածների պահման վայրերում ենթադրյալ վատ վերաբերմունքի դեպքերի արձանագրմանը նվիրված աշխատաժողովը տեղի ունեցավ հունիսի 5-ին։ Ներքին գործերի փոխնախարարի, պետական տարբեր մարմինների, այդ թվում՝ Առողջապահության նախարարության, Արդարադատության նախարարության, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների առանցքային ներկայացուցիչների ներկայությունը ընդգծեց լայն հետաքրքրություն և ընդհանուր հանձնառություն՝ կապված ոստիկանությունում պահվող անձանց նկատմամբ վերաբերմունքի հետ:

Աշխատաժողովի նպատակն էր համապատասխանեցնել տեղական փորձը միջազգային չափանիշներին` ապահովելով ենթադրյալ վատ վերաբերմունքի յուրաքանչյուր դրսևորման մանրակրկիտ արձանագրում և քննություն: Աշխատաժողովի օրակարգը համապարփակ էր և հիմնված էր ենթադրյալ վատ վերաբերմունքի դեպքերի արձանագրման միջազգային չափանիշների շուրջ: Փորձագետները և մասնակիցները քննարկեցին արձանագրությունները և լավագույն փորձը, որոնք պետք է կիրառվեն՝ ապահովելու համար մանրակրկիտ և թափանցիկ փաստաթղթավորում:

Եվրոպայի խորհրդի փորձագետները ներկայացրեցին առաջարկություններ ձերբակալվածների պահման վայրերում նման դեպքերի արձանագրման փաստագրելու արդյունավետ համակարգ ստեղծելու վերաբերյալ: Առաջարկվել է ստեղծել անկախ և թափանցիկ մեխանիզմ, որը համակարգված կերպով կարձանագրի և կանդրադառնա վատ վերաբերմունքի մասին հաղորդումներին: Ընդունելով միջազգային չափանիշները և ներդնելով արձանագրման կառուցվածքային համակարգ, Հայաստանը նպատակ ունի ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանությունը՝ ձերբակալված անձանց ցանկացած տեսակի վատ վերաբերմունքից պաշտպանելու համար:

Ներքին գործերի փոխնախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին նախարարությանը ցուցաբերած աջակցության համար։ Նա ընդգծել է, որ այս համատեղ ջանքերը նշանակալի քայլ են Հայաստանում ազատությունից զրկված  անձանց համար արդարության և արժանապատվության ապահովման ուղղությամբ։

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում, որն օգնում է ազգային իշխանություններին էլ ավելի խորացնել քրեակատարողական բարեփոխումները, քրեակատարողական առողջապահությունը և ազատությունից զրկված անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի համար գործողությունների ծրագրի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 5 ՀՈՒՆԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից:

 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր: Դիտեք մեր ձեռքբերումները