Ավելի քան 50 երիտասարդ եվրոպական դեսպաններ (ԵԵԴ) ծանոթացան ատելության խոսքի և խտրականության դեմ արդյունավետ պայքարի մեթոդներին, ինչը հնարավորություն կտա ԵԵԴ-ներին փոփոխություններ բերելու իրենց համայնքներում հավասարության և բազմազանության խթանման միջոցով՝ ի վերջո նպաստելով առցանց և անցանց ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարին:
Բուդապեշտի Եվրոպական երիտասարդական կենտրոնի շենքում Արևմտյան Բալկանների և Արևելյան գործընկերության տարածաշրջանների ԵԵԴ-ները մասնակցեցին «Հավասարության և հակախտրականության խթանում և ատելության խոսքի դեմ պայքար» դասընթացին։ Որպես 2023 թվականին անցկացված առցանց դասընթացի շարունակություն, ԵԵԴ-ները շարունակեցին իրենց ճանապարհը այս անգամ ծանոթանալով մարդու իրավունքների, խտրականության և ատելության դեմ պայքարի և ատելության խոսքի հակադիր պատմությունների ստեղծման հիմնական հասկացություններին։
Դասընթացի ժամանակ ներկայացվեց Եվրոպայի խորհրդի և նրա մարմինների, հատկապես Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) աշխատանքը: ԵԵԴ-ներին տրվեցին գործնական հմտություններ մարդու իրավունքներին առնչվող լեզվի կիրառման վերաբերյալ, որոնք նրանք կարող են հետագայում օգտագործել իրենց հաղորդակցական աշխատանքում: Միաժամանակ, ներկայացվեց նաև Արևմտյան Բալկաններում նախորդ սերնդի ԵԵԴ-ների կողմից խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում կատարված աշխատանքը՝ ոգեշնչելու Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների տարածաշրջանների ներկա մասնակիցներին: 2020 թվականից ԵԵԴ-ների առաջին խումբը միացավ «Արգելափակի՛ր ատելությունը, կիսի՛ր սերը», իրազեկման բարձրացման նախաձեռնությանը, որն իրականացվել է «Հորիզոնական գործիք» ծրագրի շրջանակներում։
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» ծրագիրը Եվրոպական միության նախաձեռնությունն է՝ ստեղծելու և զարգացնելու հմտություններ և ձևավորելու գաղափարներ փոխանակելու և երիտասարդության շրջանում ԵՄ արժեքներն ու հնարավորությունները խթանելու ցանց: Այս համատեքստում ԵԵԴ-ների դերը ատելության խոսքի դեմ պայքարին աջակցելու և եվրոպական արժեքներին և չափանիշներին համապատասխան հակադիր պատմություններ մշակելու գործում հիմնարար է Արևմտյան Բալկանում և Արևելյան գործընկերության տարածաշրջաններում հավասարության և բազմազանության զարգացման գործընթացում:
ԵԵԴ-ները կշարունակեն աջակցել և հանդես գալ ատելության խոսքի և խտրականության դեմ՝ օգտագործելով հակադիր պատմություններ՝ Ո՛Չ ասելու ատելությանը և խտրականությանը, և ԱՅ՛Ո ասելու՝ մարդու իրավունքներին և հավասարությանը՝ դարձնելով իրենց համայնքներն ավելի բազմազան և հավասար:
Սույն միջոցառումը կազմակերպվել են «Հավասարության խթանում և խտրականության բացառում. դեպի ավելի ճկուն և ներառական հասարակություններ» և «Հավասարության խթանում և ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքար Արևմտյան Բալկաններում» ծրագրերի շրջանակներում, որոնք իրականացվում են Եվրոպական միություն և Եվրոպայի
խորհրդի համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» և «Հորիզոնական հնարավորություն Արևմտյան Բալկանների և Թուրքիայի համար» ծրագրային ձևաչափերի շրջանակներում։