Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը

Մեկնարկը` նոյեմբեր 2014թ.

Տևողությունը` 30 ամիս, շարունակվել է մինչև 2019թ․-ի մարտ ամիսը

Բյուջեն`824,625 եվրո

Դոնորը` Շվեցարիայի զարգացման և համագործակցության գործակալություն

Գործընկերները` Հայաստանի համայնքների միություն, Տարածքային կառավարման նախարարություն, տեղական ինքնակառավարման մարմիններ

Ծրագրի նպատակն էր Հայաստանի համայնքների միության (ՀՀՄ) կարողությունների ամրապնդումը, որի արդյունքում այն կդառնա Հայաստանի կառավարման համակարգում ակտիվ մասնակից` արդյունավետ օգտագործելով սեփական ռեսուրսներն ու կարողությունները:

Մի շարք գործողությունների, տեխնիկական և փորձագիտական աջակցության շնորհիվ ՀՀՄ-ն հնարավորություն կունենար բարելավելու իր ներքին կառավարումը, առաջարկելու կատարելագործված ծառայություններ իր անդամներին` նրանց շահագրգռելով միավորված ձայնով մասնակցել ապակենտրոնացման վերաբերյալ ներպետական քաղաքականության մշակման գործընթացին, ինչպես նաև ձևավորել կառավարման պետական մարմինների հետ խորհրդակցության մեխանիզմ` 2014թ. մարտին Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից ընդունված «Հայաստանում տեղական ժողովրդավարության վերաբերյալ» Թիվ 351 (2014) հանձնարարականի համաձայն: