Back ԳԼԿ III «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի տեխնիկական հանձնաժողովի առաջին հանդիպումը

Ապրիլի 6-ին Երևանում տեղի ունեցավ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի տեխնիկական հանձնաժողովի առաջին հանդիպումը։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ III) ծրագրային ձևաչափի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից: Նոր Ծրագիրը ԳԼԿ II «Դատական բարեփոխումների իրականացում» ծրագրի երկու բաղադրիչի տրամաբանական շարունակությունն է, որի իրականացման ընթացքում (2019 թվականի հունվարից մինչև 2023 թվականի փետրվար) արձանագրվել են նշանակալի ձեռքբերումներ:

«Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» նոր ԳԼԿ III ծրագիրը եռամյա նախաձեռնություն է, որի նպատակն է ապահովել, որ Հայաստանում հասարակության լայն շրջանակներն օգտվեն եվրոպական չափանիշներին համապատասխան իրենց իրավունքներից և հաշվետու ու պրոֆեսիոնալ դատաիրավական համակարգից։ Ծրագրի հիմնական գործընկերներն են Արդարադատության նախարարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը, Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, Դատական ինքնակառավարման մարմինները, Գլխավոր դատախազությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Ծրագրի տեխնիկական հանձնաժողովի առաջին հանդիպման բացումն արվեց Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյան-Բոսլերի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Իրինա Մովսեսյանի համանախագահությամբ: «Եվրոպայի խորհուրդը շարունակում է հավատարիմ մնալ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության իրականացմանը Հայաստանին աջակցելու հարցում, որը, անկասկած, ամենակարևոր բարեփոխումներից մեկն է, որ կարող է ձեռնարկվել պետության կողմից», - իր բացման խոսքում ընդգծեց Լիլիթ Դանեղյան-Բոսլերը:

Հանդիպման ընթացքում Ծրագրի թիմը ներկայացրեց ծրագրային հիմնական նպատակները և այն գործողությունները, որոնք իրականացվելու են Ծրագրի երկու հիմնական բաղադրիչի շրջանակներում: Մասնավորապես, Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի իշխանություններին դատական համակարգի բարեփոխումների հետագա արդյունավետ իրականացման հարցում՝ ամրապնդելով վերջինիս անկախությունը, հաշվետվողականությունը և պրոֆեսիոնալիզմը: Այն նաև նպատակ ունի աջակցել Հայաստանի իշխանություններին ապահովելու քրեական արդարադատության նոր օրենսդրության արդյունավետ կիրառումը մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխան:

Ծրագրի տեխնիկական հանձնաժողովի անդամները, որոնք հանդիսանում են Ծրագրի հիմնական գործընկերների ներկայացուցիչները, ներկայացրեցին արժեքավոր նկատառումներ և առաջարկություններ, որոնք կդիտարկվեն Ծրագրի հետագա աշխատանքային ծրագրերում ներառվելու նպատակով:

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 17/04/2023
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 

FOLLOW US

Partnership for Good Governance 

 Website

 Facebook

X (former Twitter)

Council of Europe Office in Yerevan

Facebook