Back «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով բարձրաստիճան խորհրդաժողով

«Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով բարձրաստիճան խորհրդաժողով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետ համատեղ կազմակերպված՝ «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովը ծառայեց որպես հարթակ և հնարավորություն՝  դատախազների առջև ծառացած առանձնահատուկ բնույթի, բարդ գործերում, այդ թվում՝ ապօրինի կերպով ձեռք բերված գույքի բռնագանձմանը վերաբերող գործերում մարտահրավերների վերաբերյալ գիտելիքներով կիսվելու համար։

Շեշտադրվեց առանց դատապարտման բռնագանձման ամրապնդման կարևորությունը՝ որպես ապօրինի կերպով ձեռք բերված գույքի վերականգնման հավելայլ գործիք, և համապատասխան երաշխիքների ապահովումը՝  սառեցման և բռնագրավման վարույթների համար:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ընդգծեց համաժողովի կարևորությունը՝ նշելով, որ Դատախազության համագործակցությունը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ ունի խորը ավանդույթներ և վերջին տարիներին թևակոխել է զարգացման որակապես նոր փուլ։ «Վստահ եմ, որ այսօրվա մեկնարկային միջոցառումը նոր՝ ավելի բարձր նշաձող կսահմանի մասնագիտական երկխոսության համար և կդառնա արդյունավետ հարթակ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցության, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք բերված գույքի բռնագանձման ոլորտներում մեր երկրների փորձառության ու մարտահրավերների վերաբերյալ գիտելիքներով կիսվելու համար։

«Ուրախ եմ ողջունել այս բարձր մակարդակի խորհրդաժողովը՝ նվիրված Անդրազգային հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցությանը. անդրազգային հանցավորության դեմ պայքարում Եվրոպական չափանիշների հիման վրա համատեղ աշխատանքը, ինչպես նաև օրենքի գերակայության և արդարադատության ոլորտի բարեփոխումների արդյունավետության ամրապնդումը առանցքային են Հայաստանում ինստիտուտների հզորացմանն ուղղված բարեփոխումների ամրապնդման և դիմակայության համար: Իրավունքի գերակայությունը և դատաիրավական բարեփոխումներն անհրաժեշտություն են ժողովրդավարության ամրապնդման համար»,-բացման իր խոսքում նշեց Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը։

Խորհրդաժողովին մասնակցում էին Եվրոպայի խորհրդի տասնմեկ անդամ երկրների դատախազներ (Հայաստան, Ավստրիա, Չեխիա, Վրաստան, Հունաստան, Իտալիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Ռումինիա և Շվեյցարիա), ինչպես նաև Եվրոպական դատախազների խորհրդատվական խորհրդի (ԵԴԽԽ) և Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության նախագահներն ու փոխնախագահները։

Կարևորելով դատախազների և իրավապահ մարմինների միջև միջազգային համագործակցությունը՝ ԵԴԽԽ նախագահ Յանա Զեզուլովան իր հիմնական ելույթում նշեց «ԵԴԽԽ-ն որոշ դեպքերում համարվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «դատախազական թև», նկատի ունենալով, որ ԵԴԽԽ-ի միջոցով է, որ եվրոպական լավագույն փորձը հավաքվում, վերլուծվում և վերածվում է այսպես կոչված «փափուկ օրենքի» չափորոշիչների և ուղեցույցների, որոնք Նախարարների կոմիտեն փոխանցում է բոլոր անդամ պետություններին՝ ամրապնդելու դատախազների կարգավիճակը և նրանց անկախ, անաչառ, և արդյունավետ աշխատանքը»։

Այս միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 26-27 ԱՊՐԻԼԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 

FOLLOW US

Partnership for Good Governance 

 Website

 Facebook

X (former Twitter)

Council of Europe Office in Yerevan

Facebook