Back Դատավորներն ու դատախազները քննարկել են մեղադրյալի բացակայությամբ իրականացվող վարույթի և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն առնչվող տարբեր հարցեր

Դատավորներն ու դատախազները քննարկել են մեղադրյալի բացակայությամբ իրականացվող վարույթի և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն առնչվող տարբեր հարցեր

«Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում անցյալ շաբաթ կազմակերպվել էր մասնագիտական քննարկումների շարք՝ նվիրված մեղադրյալի բացակայությամբ իրականացվող վարույթի և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը վերաբերող կարևոր իրավական հարցերին: Ընդհանուր առմամբ, Վճռաբեկ դատարանի, Գլխավոր դատախազության և Սահմանադրական դատարանի 90 մասնագետ մասնակցել է այս միջոցառումներին։

Վճռաբեկ դատարանի դատավորներն ու աշխատակիցները, ինչպես նաև դատախազներն ու դատախազության աշխատակիցները մանրամասն ուսումնասիրել են մեղադրյալի բացակայությամբ իրականացվող վարույթի առանձնահատկությունները։ Քննարկումները ծավալվել են Եվրոպայի խորհրդի կողմից սահմանված չափանիշների շրջանակում՝ հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի և անդամ պետությունների լավագույն փորձի վրա:

Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանի դատավորներն ու աշխատակազմի անդամներն ուսումնասիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման բարդ թեման։ Քննարկումները կենտրոնացած էին միջազգային չափանիշների ընկալման և կիրառման շուրջ՝ ներառյալ Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման և բռնագրավման մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (2020թ․) մանրամասն վերլուծությունը: Մասնագիտական երկխոսությունը նաև կարևորեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետ համապատասխանեցումը` երաշխավորելու, որ բռնագանձման միջոցները համապատասխանում են մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին:

Ոլորտում մեծ համբավ ունեցող փաստաբան պարոն Ջերեմի Մաքբրայդը, ով մարդու իրավունքների պաշտպանության փորձագետ է, վարում էր դասընթաց/քննարկումները՝ ներկայացնելով իրավական սկզբունքների կիրառման առանձնահատկությունները՝ հատկապես քրեական վարույթում մարդու իրավունքների երաշխիքների համատեքստում:

Այս միջոցառումները կարևոր քայլ են Հայաստանի իրավական համակարգի ամրապնդման ուղղությամբ: Պարոն Մաքբրայդի՝ փորձով կիսվելը և իրավաբանների ակտիվ մասնակցությունն արտացոլում են Հայաստանում արդարադատության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հանձնառությունը:

Այս միջոցառումները Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մասն են, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից։

 Նախապատմություն

«Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ նախաձեռնությունն է՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում լավ կառավարումն ամրապնդելու համար:

ԳԼԿ-ն տրամադրում է նպատակային աջակցություն Արևելյան գործընկերության երկրներին՝ մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում իրենց օրենսդրությունն ու պրակտիկան եվրոպական չափանիշներին մոտեցնելու համար: Այն աջակցում է, մասնավորապես, Արևելյան գործընկերության երկրների ներպետական բարեփոխումներին՝ արդարադատության ամրապնդման, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի, հավասարության ապահովման և խտրականության բացառման, կանանց համար արդարադատության հասանելիության խթանման և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի նպատակով։

 

 

YEREVAN, ARMENIA 7-9 DECEMBER 2023
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 

FOLLOW US

Partnership for Good Governance 

 Website

 Facebook

X (former Twitter)

Council of Europe Office in Yerevan

Facebook