Back Դատաիրավական բարեփոխումների շրջանակում կազմակերպված հանրային քննարկումներ

Դատաիրավական բարեփոխումների շրջանակում կազմակերպված հանրային քննարկումներ

Ընթացող դատաիրավական բարեփոխումների շրջանակում «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ԳԼԿ III ծրագրի կողմից, Բարձրագույն դատական խորհրդի հետ սերտ համագործակցությամբ, կազմակերպվել է քաղաքացիական դատավարության, վարչական դատավարության և քրեական դատավարության օրենսդրական փոփոխություններին նվիրված հանրային քննարկումների շարք 2023թ․-ի ապրիլի 18-28-ը։ Հանրային քննարկումները ծառայեցին որպես հարթակ՝ միավորելով դատական իշխանության, գործադիր իշխանության, այլ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փաստաբանների, միջազգային գործընկերների և գիտնականների։

Նախագծերի փաթեթներն ուղղված են դատական համակարգի առջև ծառացած մի շարք խնդիրների լուծմանը, այդ թվում՝ դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի երաշխավորմանը և երկրում արդարադատության որակի բարձրացմանը։

Մասնավորապես, փոփոխությունների նպատակն է թեթևացնել վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը, բարձրացնել փոքր հայցապահանջներով քաղաքացիական գործերի արտադատական լուծման արդյունավետությունը, ստեղծել լրացուցիչ նախադրյալներ քաղաքացիական դատավարությունում մրցակցության և դատավարական խնայողության համար։ Բացի այդ, քրեական արդարադատության նոր օրենսդրության կիրառման արդյունքում վերհանված խնդիրների հիման վրա նախատեսվում են լուծումներ կամ գործող օրենսդրության լավարկում, այդ թվում՝ առաջարկվում է ներդնել ըստ համաձայնության գրավոր ընթացակարգով անձին տուգանքի դատապարտելու ինստիտուտը, ինչը կնվազեցնի դատարանների ծանրաբեռնվածությունը։ Ակնկալվում է, որ նման վարույթի կարգով քննարկման ենթակա կլինեն քրեական գործերի ընդհանուր թվի մոտ 38%-ը։


«Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ III) ծրագրային ձևաչափի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 08/05/2023
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 

FOLLOW US

Partnership for Good Governance 

 Website

 Facebook

X (former Twitter)

Council of Europe Office in Yerevan

Facebook