Back Ալեն Բերսեն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար

Ալեն Բերսեն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) այսօր ընտրեց Ալեն Բերսեին (Շվեյցարիա) Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում` հինգ տարի ժամկետով: Նրա պաշտոնավարումը կսկսվի 2024 թվականի սեպտեմբերի 18-ից։

Ընտրությունների երկրորդ փուլում պարոն Բերսեն հավաքեց 114 ձայն՝ ձայների մեծամասնությունը։ Մյուս թեկնածուները՝ Ինդրեկ Սաարը (Էստոնիա) և Դիդյե Ռեյնդերսը (Բելգիա) հավաքել են համապատասխանաբար 85 և 46 ձայն։

Ալեն Բերսեն Շվեյցարիայի կառավարության կազմում բարձր պաշտոններ է զբաղեցրել 2012-ից 2023 թվականներին: Հատկանշական է, որ այդ ընթացքում 2018 և 2023 թվականներին նա երկու անգամ զբաղեցրել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահի պաշտոնը:

Պարոն Բերսեն նաև զբաղեցրել է նախարարի պաշտոն և ղեկավարել է Ներքին գործերի դաշնային դեպարտամենտը: Նախքան կառավարությանը միանալը, նա 2003-2011 թվականներին եղել է Շվեյցարիայի Դաշնային խորհրդարանի անդամ, իսկ 2008-2009 թվականներին նախագահել է խորհրդարանի վերին պալատը:

ԵԽԽՎ ՆԻՍՏ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 25 ՀՈՒՆԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page