Back Հայաստանի և Վրաստանի համայնքապետարանները նոր համագործակցություն են հաստատում սահմանից այս ու այն կողմ

Հայաստանի և Վրաստանի համայնքապետարանները նոր համագործակցություն են հաստատում սահմանից այս ու այն կողմ

Հայաստանի և Վրաստանի հարևան համայնքների ղեկավարներն ու պաշտոնյաները հանդիպել են 2024թ․-ի հունիսի 26-27-ին, Դիլիջանում՝ անդրսահմանային համագործակցության ծրագրերի վերաբերյալ մտքեր փոխանակելու համար, այնպիսի ծրագրերի, ինչպիսիք են՝ երիտասարդական կենտրոնների ստեղծում, գյուղատնտեսական ռեսուրսների համատեղ կառավարում և տնտեսական զարգացման համատեղ նախաձեռնություններ:

Սեմինարին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Վրաստանի տարածաշրջանային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Մզիա Գիորգոբիանին։ Նրանք վերահաստատել են իրենց համատեղ հանձնառությունը ընդլայնելու անդրսահմանային համագործակցությունը՝ որպես եվրակովկասյան տարածաշրջանին նոր շունչ տալու երկարաժամկետ տեսլական, ինչպես նաև լավ փորձի փոխանակման հնարավորություն ոչ միայն հարևան շրջանների և համայնքապետարանների, այլ նաև որպես այդ անդամ երկրների տեղական և շրջանային իշխանությունների միջև փորձի  փոխանակման հնարավորություն՝ ավելի սերտ կապեր հաստատելու և ժողովրդավարական զարգացմանը նպաստելու համար: Մասնակից համայնքապետարանները կհրավիրվեն դիմելու Եվրոպայի խորհրդի փոքր դրամաշնորհային ծրագրին՝ իրենց նախաձեռնություններն իրականացնելու համար:

Այս սեմինարը «Առաջնորդության ակադեմիայի անդրսահմանային համագործակցության» ծրագրի 4-րդ փուլն է, որը կազմակերպվել է «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – Փուլ II» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի Բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի կողմից՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից:

ԴԻԼԻՋԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 26-27 ՀՈՒՆԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page