Back Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատրաստ է արձագանքել խտրականությանը եւ ատելությանը

Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատրաստ է արձագանքել խտրականությանը եւ ատելությանը

Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարիքներին հարմարեցված խտրականության դեմ պայքարի դասընթացը զարգացրեց խտրականության և ատելության դեպքերին արձագանքելու աշխատակազմի կարողությունները՝ եվրոպական չափանիշներին և հատկապես՝ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի չափանիշներին համապատասխան։ Դասընթացի ավարտին մասնակիցները մեծ հետաքրքրություն հայտնեցին հետագայում կարողությունների զարգացմանն ուղղված նմանտիպ դասընթացների իրականացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ եվրոպական լավագույն փորձի մասին գիտելիքներ ձեռք բերելը իրենց տալիս է մասնագիտական կյանքում նոր մեխանիզմներ ներդնելու հնարավորություններ։

Խտրականությունը խաթարում է բոլոր անհատների նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքը: Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանը առանցքային դեր է խաղում հասարակության մեջ հավասար վերաբերմունքի ամրապնդման և բոլորի` անկախ անձնական հատկանիշներից նույն իրավունքներից և հնարավորություններից օգտվելու գործում: Իր մանդատի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կարող է ազդել քաղաքականության զարգացումների վրա՝ խթանելով ավելի ներառական հասարակության կերտումը և ոչ խտրական օրենքների ու պրակտիկայի մշակումը: Խտրականության դեմ պայքարի հմտություններ զարգացնելով՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նպաստում է երկրում մարդու իրավունքների առաջխաղացմանը։

Դասընթացը համատեղեց տեսական սկզբունքները գործնական աշխատանքների հետ՝ նպատակ ունենալով խորացնել մասնակիցների ընկալումը հակախտրականությանն առնչվող տարբեր հասկացությունների վերաբերյալ: Ներկաները կարևորեցին իրավական տեսանկյունից համապարփակ հակախտրական օրենսդրության մշակումը, մասնավորապես, իրավահավասարության ապահովման մասին օրենքի նախագծի ընդունումը։ Սույն միջոցառումը կազմակերպվել է «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» տեղական ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ նրանց համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում։

ԵՐևԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page