Back Եվրոպայում քաղաքացիական հասարակությունը պետք է պաշտպանված լինի

Եվրոպայում քաղաքացիական հասարակությունը պետք է պաշտպանված լինի

Քաղաքացիական հասարակությունը էական նշանակություն ունի մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի խրախուսման, ինչպես նաև Եվրոպայում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման գործում:

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների ղեկավար կոմիտեն (CDDH) Հելսինկիում (Ֆինլանդիա) կազմակերպել էր համաժողով՝ նվիրված քաղաքացիական հասարակության դերի պաշտպանությանն ու խթանմանը Եվրոպայում:

Միջոցառման նպատակն էր գնահատել անդամ երկրներում ձեռք բերված առաջընթացը Նախարարների կոմիտեի հանձնարարականի ընդունումից ի վեր երկխոսության ամրապնդման և խթանման անհրաժեշտության և քաղաքացիական հասարակությանը սպառնացող ընթացիկ մարտահրավերների լուծման անհրաժեշտության վերաբերյալ: Համաժողովում նաև ընդգծվեց հաջողված պրակտիկաները, որոնք հնարավորություն են տալիս քաղաքացիական հասարակությանը բարգավաճել/զարգանալ:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլաերտին հանդես է եկել բացման խոսքով։ Մյուս բանախոսները՝ միջազգային հասարակական կազմակերպությունների (ՀԿ) և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպիսիք են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), Եվրոպական միության հիմնարար իրավունքների գործակալությունը (FRA/ՀԻԳ) և Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) նույնպես ելույթ ունեցան միջոցառման ժամանակ:

 

 

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՀԵԼՍԻՆԿԻ 25 ՀՈՒՆԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page