Back Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի այցից հետո Եվրոպայի խորհուրդը կպատրաստի դեպի Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների փաթեթ

Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի այցից հետո Եվրոպայի խորհուրդը կպատրաստի դեպի Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների փաթեթ

2023 թվականի հոկտեմբերի 11-13-ը Եվրոպայի խորհրդի միգրացիայի և փախստականների հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի այցից հետո Եվրոպայի խորհուրդը նախապատրաստում է դեպի Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների համալիր փաթեթ։

Փաթեթը նպատակ ունի աջակցելու Հայաստանին՝ լուծել ավելի քան 100 000 Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ մոտ 30 000 երեխաների տեղավորման հետ կապված խնդիրները, որոնք վերջին շաբաթների ընթացքում ստիպված են եղել տեղափոխվել Հայաստան:

Իր այցի ընթացքում Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել համապատասխան պետական մարմինների, միջազգային գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ: Նա նաև այցելել է Արտաշատի համայնքապետարանի երկու ապաստարանները։

Նա նշեց աջակցության կոնկրետ ոլորտներ, որոնք ներառված են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող Գործողությունների 2023-2026 թթ․ ծրագրում և Միգրացիայի ու ապաստարանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության 2021-2025 թթ. Գործողությունների ծրագրում.

  • Խոցելի իրավիճակներում գտնվող փախստականների մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անմիջական աջակցությամբ, մասնավորապես՝ խոցելիության գնահատման, ծառայությունների հասանելիության և փախստականների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հարցերում
  • Առողջապահության և հոգեկան առողջության պահանման, ներառյալ հոգեբանական աջակցության հասանելիության ապահովում
  • Խոցելի խմբերի հետ աշխատող մասնագետների կարողությունների զարգացում
  • Կրթության ներառականության ապահովում և մասնագիտական ուսումնական ծրագրերի վերանայում
  • Երեխաների իրավունքների պաշտպանություն
  • Տեղական ինքնակառավարման մարմինների կենսունակության բարձրացում

«Այս հատուկ և նպատակաուղղված փաթեթի միջոցով մենք կաջակցենք մեր անդամ պետությանը՝ Հայաստանին և նրա ժողովրդին, քանի որ նրանք բախվում են այս աննախադեպ դժվարությունների և մարտահրավերներին»,- ասել է Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։

Ստրասբուրգ, Ֆրանսիա 30/10/2023
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page