Back «Մարդու իրավունքները զինված ուժերում». մեկնարկել է հայկական տեղայնացմամբ ՀԵԼՓ դասընթացը

«Մարդու իրավունքները զինված ուժերում».  մեկնարկել է հայկական տեղայնացմամբ ՀԵԼՓ դասընթացը

Հայ իրավաբան մասնագետներն այժմ հիանալի հնարավորություն ունեն՝ ամրապնդելու իրենց գիտելիքները զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման վերաբերյալ: Մեկնարկել է «Մարդու իրավունքները զինված ուժերում» ՀԵԼՓ մոդելային դասընթացի հայկական տեղայնացումը։

Դասընթացը զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ համընդգրկուն աղբյուր է, որը ներառում է Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային-իրավական չափանիշները և լավագույն փորձը այս յուրահատուկ ոլորտում: Հայկական տարբերակը կներառի ներպետական իրավական կարգավորումներ, դատական նախադեպեր և պրակտիկա՝ այդպիսով առավել համապատասխանեցնելով դասընթացը հայ մասնագետների համար:

Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ պրն Տիգրան Կարապետյանը՝ Համաոլորտային մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի վարչության ղեկավարը, ընդգծեց մարդու իրավունքների կրթության և իրազեկության բարձրացման կարևորությունը զինված ուժերում ավելի անվտանգ միջավայր ձևավորելու գործում: Նա նաև նշեց, որ ՀԵԼՓ-ի այս դասընթացը կարող է օգտակար գործիք լինել զինված ուժերում տարբեր հասկացողություններ փոփոխելու համար:

Մարդու իրավունքների պաշտպան տկն․ Անահիտ Մանասյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ պրն․ Արման Սարգսյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր պրն․ Սերգեյ Առաքելյանը, նույնպես շեշտեցին, որ մարդու իրավունքների կրթությունը անկյունաքարային է՝ բանակում մարդու իրավունքների առավել արդյունավետ պահպանման համար։

Եվրոպայի խորհրդի փորձագետներ պրն․ Սաշա Յանկովիչն ու պրն․ Դավիթ Մելքոնյանը ներկայացրեցին դասընթացն ու բացատրեցին դրա տեղայնացման և անցկացման նրբությունները: Չորս պետական մարմիններ՝ Պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերը, Օմբուդս հաստատությունը, Քննչական կոմիտեն և Դատախազությունը ներկայացնող վերապատրաստվողների առաջին խումբը ներգրավվեց դասընթացավարի աջակցությամբ անցկացվող դասընթացի հայկական տարբերակին։

Միջացառումը կազմակերպվել է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի ներքո իրականացվող՝ «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 21 ՀՈՒՆԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page