Արևմտյան Բալկաններում և Արևելյան գործընկերության երկրներում ռասիզմի դեմ պայքարում միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդման նպատակով Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ջանքերի շարունակմամբ Սկոպյեում կազմակերպվել է գործընկերների միջև փոխանակում սույն թվականի հունիսի 19-ից 21-ը։
Այս դասընթացը համախմբել է Հայաստանի, Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Սերբիայի իրավապահ մարմինների աշխատակիցներին և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ նպատակ ունենալով բարելավել նրանց համագործակցությունը վերոնշյալ երկրներից յուրաքանչյուրում ռասիզմի և խտրականության ենթարկված առավել խոցելի խմբերի պաշտպանության գործում: Դասընթացը վարել է Իսպանիայի ոստիկանության տեղական տեսուչ Դավիթ Մարտին Աբանադեսը և ատելության հիմքով հանցագործությունների, ռասայական/էթնիկական պրոֆիլավորման և ոստիկանության և խոցելի սոցիալական խմբերի միջև հարաբերությունների բարելավման հարցերով ԵԽ փորձագետը՝ Սերբիայի և Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիական հասարակությունների փորձագետների աջակցությամբ։
2023 թվականի հոկտեմբերին Ստրասբուրգում կազմակերպվել է ռասիզմի դեմ պայքարի «Ոստիկանության գործունեությունը բազմազան հասարակություններում» թեմայով եռօրյա վերապատրաստման դասընթացը և այնուհետև տարբեր լեզուներով թարգմանվել է Եվրոպայի խորհրդի «Ոստիկանության հավասարության և խտրականության մասին» ձեռնարկը։
Որակյալ վերապատրաստումը առանցքային է տեղեկացված, հմուտ և հաշվետու ոստիկանական ծառայությունների ձևավորման համար, որոնք հագեցած են համապատասխան մեխանիզմներով աջակցելու և պաշտպանելու հասարակություններին իրենց ողջ բազմազանությամբ և բարդությամբ, ինչպես նաև մարտահրավեր նետելու և կանխելու ռասիզմը, ռասայական խտրականությունը և խտրականության և անհանդուրժողականության բոլոր այլ ձևերը: Այս ձեռնարկի վարժություններն ու գործողությունները հիմնված են Եվրոպայի խորհրդի հիմնական նորմերի և չափանիշների վրա: Այս ձեռնարկը նախատեսված է բոլոր ոստիկանների համար, այդ թվում՝ ոստիկանության ղեկավարության, առաջին արձագանքողների, քննիչների, նախնական ծառայության անձնակազմի, մասնագետների և համապատասխան քաղաքացիական անձնակազմի համար: Հարկ է նշել, որ տարածաշրջանային դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան այցելելու և տեղում ծանոթանալու Հյուսիսային Մակեդոնիայի իրավապահ մարմինների գործունեության հետ։
Սույն դասընթացը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ Հորիզոնական հնարավորություն Արևմտյան Բալկանների և Թուրքիայի համար ձևաչափի «Հավասարության խթանում և ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքար Արևմտյան Բալկաններում» գործողության, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ Գործընկերություն հանուն լավ կառավարման ձևաչափի, «Հավասարության խթանում և խտրականության բացառում. դեպի ավելի ճկուն և ներառական հասարակություններ» և «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրերի և Եվրոպայի խորհրդի «Վրաստանում հավասարության ուժեղացում և խտրականության բացառում» ծրագրի շրջանակներում։