Back Մեկնարկել է ատելության խոսքի դեմ պայքարի թեմայով առցանց դասընթաց Հայաստանի դատավորների և դատախազների համար

Մեկնարկել է ատելության խոսքի դեմ պայքարի թեմայով առցանց դասընթաց Հայաստանի դատավորների և դատախազների համար

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) ատելության խոսքի դեմ պայքարի թեմայով թիվ 15 ընդհանուր քաղաքականության հանձնարարականին (ԸՔՀ) նվիրված առցանց դասընթացը մեկնարկել է Հայաստանում թվով 18 դատավարների և դատախազների համար։

Դասընթացն իրականացվում է Եվրոպայի խորհրդի HELP հարթակում մինչև սույն թվականի փետրվար ամսվա կեսերը և ներառելու է ութ մոդուլ՝ ատելության խոսքի սահմանում և վերհանում, հանրային իրազեկման բարձրացում և հակադարձ խոսքի օգտագործում, աջակցություն թիրախավորված անձանց, ինքնակարգավորում, լրատվամիջոցներ, համացանց և ատելության խոսք, վարչական և քաղաքացիական պատասխանատվություն , վարչական և այլ տեսակի տույժեր կազմակերպությունների դեմ, քրեական պատասխանատվություն և պատիժներ։


Ի լրումն հիմնական նյութի, որը հիմնված է ՌԱԵՀ-ի թիվ 15 ԸՔՀ-ի վրա, մասնակիցները կծանոթանան նաև հայկական համատեքստի վերաբերյալ նյութերի, այդ թվում՝ ատելության խոսքի վերաբերյալ հայկական իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի ակնարկին, համապատասխան զեկույցներին, հրապարակումներին և նախադեպային իրավունքի մասին տեղեկատվությանը։ Այս ամենը կապահովի թեմայի վերաբերյալ համապարփակ մոտեցում։

Սույն դասընթացն օգտագործվում է որպես իրավաբանական կրթության մեջ օգտագործվող ավանդական նյութերը համալրելու գործիք և իրականացվում է ՀՀ արդարադատության ակադեմիայի հետ համատեղ՝ «Արդարադատության մատչելիության խթանում՝ Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների և ատելության խոսքի զոհերի համար արտադատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով» տարածաշրջանային ծրագրի շրջանակում։  Սույն ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման II» (2019-2022) ծրագրային ձևաչափի շրջանակներում և իրականացվում Եվրոպայի խորհրդի կողմից։

Երևան, ՀՀ 18/01/2023
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 

Հետևեք մեզ

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ