Դեկտեմբերի 15-ին պրոբացիայի ծառայության 16 մասնակիցներ ստացան հավաստագրեր «Կալանքին այլընտրանքային միջոցները Հայաստանում» վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար, որն իրականացվել է իրավաբան մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցման եվրոպական ծրագրով (HELP)։
Դասընթացի մասնակիցները գնահատեցին այս էլեկտրոնային ուսուցման ծրագիրը և դասավանդողի ղեկավարությամբ կալանքի այլընտրանքային միջոցների վերաբերյալ իրենց գիտելիքները խորացնելու հնարավորությունը: Դասընթացը ներառում էր համայնքային պատժամիջոցների և միջոցների հետ կապված հիմնական հասկացություններն ու սկզբունքները՝ որպես կալանքին այլընտրանքային միջոց, ԵԽ չափանիշներն այս առումով, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը:
Դասընթացը թարգմանվել է հայերեն և հարմարեցվել ազգային համատեքստին, ինչպես նաև համալրվել ներպետական օրենսդրությանը վերաբերող նյութերով Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Հայաստանի համար 2019-2022թթ․ Գործողությունների Ծրագրի շրջանակում։