Back Ուսյալների հզորացում՝ հանուն ժողովրդավարական ապագայի

Ուսյալների հզորացում՝ հանուն ժողովրդավարական ապագայի

Հունվարի 23-ին Ստրասբուրգում, 2025 Եվրոպական Տարվա Թվային Քաղաքացիության Կրթության շջանակներում մեկնարկեց երկօրյա համաժողով։ Միջոցառումը, որը համախմբում է քաղաքականություն մշակողներին, մանկավարժներին, փորձագետներին և այլ շահագրգիռ կողմերի ամբողջ Եվրոպայից, կենտրոնանում է Թվային Քաղաքացիության Կրթության (DCE) առաջխաղացման և կրթության և վերապատրաստման մեջ դրա ինտեգրման վրա: «Ուսյալների հզորացում՝ հանուն ժողովրդավարական ապագայի» համաժողովի նպատակն է զարգացնել 2025թ. Եվրոպական տարվա համար իր նպատակներն ու գործունեությունը` միաժամանակ խթանելով համագործակցությունը կառավարությունների, կրթության ոլորտի մասնագետների և քաղաքացիական հասարակության միջև:

 

Երիտասարդների հզորացման կարևորությունը

Հիմնական ելույթում իրավագիտության պրոֆեսոր, թվային դաստիարակության փորձագետ և երեխաների առցանց պաշտպանության մասնագետ Էլիզաբեթ Միլովիդովը ընդգծեց բոլոր տարիքային խմբերի ուսյալներին թվային աշխարհում պատասխանատու կերպով նավարկելու համար անհրաժեշտ հմտություններով և գիտելիքներով ապահովելու կարևորությունը: «Եվրոպայի յուրաքանչյուր քաղաքացի կարող է զինված լինել՝ պաշտպանելու ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և ներառականությունը առցանց, և մենք պետք է օգտագործենք կրթության փոխակերպող ուժը՝ բոլորի համար ավելի լավ թվային ապագա ձևավորելու համար»: Նա հայտարարեց՝ ընդգծելով Եվրոպայում թվային քաղաքացիությունը ուսումնական ծրագրերում ինտեգրելու ջանքերի հրատապ անհրաժեշտությունը:

 

Թվային քաղաքացիության կրթության (DCE) առաջխաղացման համար ազգային ջանքերի անհրաժեշտությունը

Համաժողովին ներկայացվեցին նաև թվային քաղաքացիության կրթության վերաբերյալ հանձնարարականի կատարման վերանայման արդյունքները, որոնք ընդգծում էին Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում լավ փորձը և նախանշում մայրցամաքում DCE-ի ընդլայնման հետագա քայլերը: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ թեև մի քանի եվրոպական և միջազգային շրջանակներ գոյություն ունեն DCE-ի խթանման համար, այս սկզբունքների ինտեգրումը ազգային քաղաքականության մեջ մնում է սահմանափակ: Եվրոպայի խորհրդի անդամ միայն հինգ երկրներ՝ Բելգիան, Ֆրանսիան, Իսլանդիան, Մալթան և Մոլդովան, իրենց քաղաքականության վերաբերյալ փաստաթղթերում կամ ուսումնական ծրագրերում բացահայտորեն հղում են կատարում DCE-ի հանձնարարականին: Շատ այլ երկրներ, այնուամենայնիվ, ներառել են հարակից թեմաներ, ինչպիսիք են թվային հմտությունները, մեդիա գրագիտությունը և առցանց անվտանգությունը ավելի լայն ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի միջոցով:

 

Տարբեր ռազմավարություններ՝ թվային քաղաքացիական կրթության մասին իրազեկվածության բարձրացման համար

Զեկույցն ընդգծում է իրազեկության բարձրացման ռազմավարությունների լայն շրջանակը, որոնք կիրառվում են երկրների կողմից՝ խթանելու թվային քաղաքացիության կրթության սկզբունքները: Այս ռազմավարությունները ներառում են ֆորմալ ինտեգրում կրթական ծրագրերում, ոչ ֆորմալ սեմինարներ և սոցիալական մեդիա արշավներ: Երեխաների համար հարմար ռեսուրսներն արդյունավետ են եղել ըմբռնման բացերը հաղթահարելու համար, մինչդեռ նորարարական մեթոդները, ինչպիսիք են խաղային ուսուցումը, ինտերակտիվ հարթակները և տեսանյութերը, օգնում են ներգրավել բազմազան լսարան՝ սովորողներից մինչև քաղաքականություն մշակողներ: Այս ջանքերն ապահովում են, որ DCE-ն հասնի հիմնական շահագրգիռ կողմերին տարբեր ոլորտներում:

 

Քաղաքականության նախագծման և իրականացման համագործակցային մոտեցումներ​​​​​​​

Ուսումնասիրությունն ընդգծում է համագործակցային մոտեցումների կարևորությունը DCE քաղաքականության նախագծման և իրականացման գործում: Շատ անդամ երկրներ գիտակցում են քաղաքականության ստեղծման գործընթացում շահագրգիռ կողմերի լայն շրջանակի, ներառյալ մանկավարժների, ծնողների և ուսանողների ներգրավման արժեքը: Բազմաոլորտային խորհուրդները, հանրային խորհրդակցությունները և աշխատանքային խմբերը սովորաբար օգտագործվում են ներառականությունը խթանելու համար: Այնուամենայնիվ, զեկույցը նաև ընդգծում է արդար ներկայացվածության և բովանդակալից մասնակցության ապահովման մարտահրավերները, հատկապես DCE նախաձեռնությունների գնահատման փուլում:

 

Թվային քաղաքացիության կրթություն առանց սահմանների

Միջազգային և բազմաթիվ շահագրգիռ կողմերի համագործակցությունը կենսական դեր է խաղում թվային քաղաքացիական կրթության առաջխաղացման գործում: DCE Promoters’ Network-ի նման հարթակները նպաստում են գիտելիքների և լավագույն փորձի փոխանակմանը` հնարավորություն տալով երկրներին սովորել միմյանցից: Այս ջանքերը, ներառյալ 2025 թվականի Եվրոպական տարվա հաստատումը, կօգնեն ամրապնդել միջազգային համագործակցությունը թվային քաղաքացիության կրթության ոլորտում ողջ Եվրոպայում և նրա սահմաններից դուրս՝ մոբիլիզացնելով պետական, մասնավոր և քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերին՝ առաջ մղելու թվային վերափոխումը:

 

Council of Europe’s Concept of Digital Citizenship Education

 

Ստրասբուրգ 23 Հունվարի 2025
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 

Հետևեք մեզ

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ