Ս․թ․ մայիսի 31-ին և հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ տիկին Լիլիթ Թադևոսյանի գլխավորությամբ Ստրասբուրգում հանդիպեց Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղարության և Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության մի շարք ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։
Բացման խոսքում նախագահ Թադևոսյանը ընդգծեց, որ «դատական համարգի հանդեպ հանրային վստահության ամրապնդումը երկկողմ նպատակ է հանդիսանում, և այս հարցում շատ կարևոր է Եվրոպայի խորհրդի աջակցությունը»։
Հայաստանի Վճռաբեկ դատարանի բարձրաստիճան պատվիրակության կազմում էին քրեական, քաղաքացիական և վարչական պալատների նախագահներ պարոն Համլետ Ասատրյանը և տիկին Ռուզաննա Հակոբյանը, ինչպես նաև դատարանի դատավորներ և այլ աշխատակիցներ։
Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինությունից հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Մարդու իրավունքների արդարադատության և իրավական համագործակցության վարչությունից, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչությունից, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդից (ԵԴԽԽ) և Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովից (ԱԱԵՀ):
Սույն այցը և հանդիպումները կազմակերպվել են ԵՄ/ԵԽ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը՝ Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդում» ծրագրի և Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագրի շրջանակներում։