Back Էլեկտրոնային բժշկական համակարգի և հեռաբժշկության ծրագիրը գործարկվեց

Էլեկտրոնային բժշկական համակարգի և հեռաբժշկության ծրագիրը գործարկվեց

Եվրոպայի խորհուրդը ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ գործարկեց բանտային առողջապահության համար հեռաբժշկության և էլեկտրոնային բժշկական համակարգի ծրագիրը։ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ում մասնակցեցին ծրագրի գործարկմանը։
Նոր էլեկտրոնային համակարգի երկու բաղադրիչները կապված են էլեկտրոնային բժշկական համակարգի և հեռաբժշկության հետ, որոնք նորարարական և առաջընթաց  քայլ են հանդիսանում։ Հիմնական գաղափարը մշակվել է կարիքների գնահատման և Եվրոպայի խորհրդի ազգային և միջազգային փորձագետների ինտենսիվ համագործակցության արդյունքում։  
Ծրագիրը ներդրվել և նախատեսվում է օգտագործվել Հայաստանի բոլոր 10 քրեակատարողական հիմնարկներում։ Էլեկտրոնային բժշկական համակարգը կապահովի փաստաթղթերի էլեկտրոնային շրջանառությունը  և փաստաթղթավորման նկատմամբ միասնական մոտեցում, մինչդեռ  հեռաբժշկության միջոցով կհաղթահարվի տարածության խոչընդոտները և կընդլայնվեն բարձր որակավորում ունեցող և մասնագիտացված բուժաշխատողներին հասանելիության հնարավորությունները  և կբարելավվի ազատությունից զրկված անձանց առողջության խնամքի որակը։ Նոր ծրագիրը գործածելու հմտություններ ձեռք բերելու նպատակով բուժանձնակազմն անցել է մասնագիտացված դասընթացներ։ 
Հատկանշական է, որ զուգահեռաբար հեռաբժշկություն է ներդրվում նաև Հայաստանի հանրային առողջապահության համակարգում։  


Ծրագիրը մշակվել  և համակարգչային սարքավորումները ձեռք են բերվել Եվրոպայի խորհրդի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակում, որն իրականցում է Եվրոպայի խորհրդի և ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ․ ծրագրի միջոցներով։

Yerevan, Armenia 14/12/2022
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Երևանում ԵԽ գրասենյակի նորություններ

Ալեն Բերսե. Եվրոպայի Խորհրդի նորանշանակ Գլխավոր քարտուղարը

18 սեպտեմբերի, 2024թ․ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

Դիմելով Նախարարների տեղակալներին` Գլխավոր քարտուղարը կարևորեց կազմակերպության ընթացիկ աշխատանքների կենսական նշանակությունը և արդյունքների հասնելու կարևորությունը` նշելով. «Եվրոպայի խորհրդի 75-ամյակի տարում, դժվար է քանակականացնել բոլոր այն դրական աշխատանքը, որն իրականացնում է մեր...

Read More

Գլխավոր քարտուղարի հրաժեշտի հայտարարությունը նախարարների տեղակալներին

17 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2024 ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

«Հինգ տարի առաջ այստեղ իմ ելույթում ես նշեցի, որ «Եվրոպայի Խորհուրդը պետք է շարունակի լինել մեր մայրցամաքում ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության խթանման և պաշտպանության ուղենիշը: Սա, ըստ էության, պետք է հզորացնել։ Սա այն ուղին է, որին ես հետամուտ եմ։ Ես միշտ հետամուտ...

Read More

Մեկնարկել է ատելության խոսքի դեմ պայքարի թեմայով առցանց դասընթաց Հայաստանի դատավորների և դատախազների համար

18/01/2023 Երևան, ՀՀ

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) ատելության խոսքի դեմ պայքարի թեմայով թիվ 15 ընդհանուր քաղաքականության հանձնարարականին (ԸՔՀ) նվիրված առցանց դասընթացը մեկնարկել է Հայաստանում թվով 18 դատավարների և դատախազների համար։ Դասընթացն իրականացվում է Եվրոպայի խորհրդի HELP...

Read More

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

19/01/2023 ԵԽ Նախարարների կոմիտե, Ստրասբուրգ

Իսլանդիայի արտաքին գործերի նախարար և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Ինձ մտահոգում է Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց՝ օրեցօր ավելի ու ավելի անկայուն դարձող վիճակը՝ Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման...

Read More

Աբովյան քրեակատարողական հիմնարկում պիլոտավորվեց թերապևտիկ ծրագիր

21/12/2022 ԵԽ գրասենյակ Երևանում

Եվրոպայի խորհրդի աջակցությամբ և Հոգեբանների հայկական գիտական միավորում ՀԿ-ի անմիջական ներգրավմամբ 2022 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Աբովյան քերակատարողական հիմնարկում պիլոտավորվեց թերապևտիկ ծրագիր, որի նպատակն է բարելավել հոգեկան առողջության խնամքը Հայաստանի քրեակատարողական համակարգում։...

Read More

Հավաստագրեր հանձնվեցին «Կալանքին այլընտրանքային միջոցները Հայաստանում» դասընթացի մասնակիցներին

20/12/2022 Երևան, Հայաստան

Դեկտեմբերի 15-ին պրոբացիայի ծառայության 16 մասնակիցներ ստացան հավաստագրեր «Կալանքին այլընտրանքային միջոցները Հայաստանում» վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար, որն իրականացվել է իրավաբան մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցման եվրոպական ծրագրով (HELP)։ Դասընթացի մասնակիցները...

Read More

Կայացել է e-probation հարթակի պաշտոնական բացումը

20/12/2022 Երևան, Հայաստան

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալը արդարադատության նախարարի տեղակալի հետ միասին մասնակցել են e-probation հարթակի պաշտոնական բացմանը։ Առցանց համակարգը, որը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի աջակցությամբ, հնարավորություն կընձեռի պրոբացիայի ծառայողներին հեշտությամբ աշխատել...

Read More

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

14/12/2022 Երևան, Հայաստան

2022 թվականի դեկտեմբերի 14-ին ԵՄ- Եվրոպայի խորհուրդ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում իրականցվող խտրականության դեմ պայքարի ծրագիրը միացավ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակին` անձի հաշմանդամության և հիվանդության հիմքերով...

Read More

«Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»․ գրքի հայերեն տարբերակը կօգնի իրավաբաններին իրենց ձայնը լսելի դարձնել փաստարկված ձեւով

14/12/2022 Երևան, Հայաստան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հաջող դատական քննությունը դյուրին չէ և իրավաբաններից պահանջում է ունենալ որոշակի հիմնարար գիտելիքներ դատարան դիմելու առանձնահատկությունների վերաբերյալ: «Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան» գրքի հայերեն տարբերակի հրատարակությունն արժեքավոր...

Read More

Էլեկտրոնային բժշկական համակարգի և հեռաբժշկության ծրագիրը գործարկվեց

14/12/2022 Yerevan, Armenia

Եվրոպայի խորհուրդը ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ գործարկեց բանտային առողջապահության համար հեռաբժշկության և էլեկտրոնային բժշկական համակարգի ծրագիրը։ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը...

Read More

 

Հետևեք մեզ

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ