Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալը արդարադատության նախարարի տեղակալի հետ միասին մասնակցել են e-probation հարթակի պաշտոնական բացմանը։ Առցանց համակարգը, որը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի աջակցությամբ, հնարավորություն կընձեռի պրոբացիայի ծառայողներին հեշտությամբ աշխատել տվյալների հետ և հետևել պրոբացիայի շահառուների առաջընթացին մինչ նրանք գտնվում են պրոբացիայի փուլում։
Այս նորարար համակարգը կընդլայնի պորբացիայի ծառայության արդյունավետությունը, թափանցիկություն և հաշվետվողականությունը, ինչպես նաև կնպաստի տվյալների օգտագործման գործընթացին։ Ավելին, e-probation համակարգն ունի պետական մարմինների էլեկտրոնային այլ համակարգերի հետ փոխգործակցելիության լայն շրջանակ, որը թույլ է տալու ինքնաշխատ եղականով գեներացնել պրոբացիայի շահառուին վերաբերող անհրաժեշտ տվյալները:
Միևնույն ժամանակ, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտին Շմիդտը և պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը միասին մասնակցել են պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի երկու գրասենյակների բացմանը, որոնք Եվրոպայի խորհրդի աջակցությամբ կահավորվել են նոր տեղեկատվական տեխնոլոգիաներով: Այդ սարքավորումները կապահովեն e-probation համակարգի անխափան գործունեությունը: ՏՏ սարքավորումները հանձնվել են պրոբացիայի ծառայության մարզային մարմիններին եւ կենտրոնական մարմնին:
E-probation հարթակը ստեղծվել է «Աջակցություն Հայաստանում պորբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվել է Հայաստանի համար 2019-2022թթ․ Գործողությունների Ծրագրի շրջանակում։