Back Կենսաէթիկայի հիմնական սկզբունքների վերաբերյալ HELP դասընթացների շարքի մեկնարկը

Կենսաէթիկայի հիմնական սկզբունքների վերաբերյալ HELP դասընթացների շարքի մեկնարկը

2022 թվականի օգոստոսի 10-ին տեղի ունեցավ Կենսաէթիկայի հիմնական սկզբունքների վերաբերյալ HELP առցանց դասընթացի մեկնարկային միջոցառումը՝ իրավաբանների և առողջապահական ոլորտի մասնագետների՝ մասնավորապես առողջապահության նախարարության, արդարադատության նախարարության, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչների, ինչպես նաև բժիշկների և առողջապահության ոլորտի այլ մասնագետների, փաստաբանների մասնակցությամբ։

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու կենսաէթիկայի բաժնի իրավական գծով պատասխանատու Լի Հիբբարդը։

Կենսաէթիկայի ոլորտում Եվրոպայի խորհրդի կատարած աշխատանքների, մասնավորապես, Օվիեդոյի կոնվենցիայի և լրացուցիչ արձանագրությունների ընդհանուր ներկայացումից հետո մասնակիցներին ներկայացվեց HELP ծրագիրը, ինչպես նաև HELP դասընթացների առցանց հարթակը (ավելի քան 35 դասընթացներով, որոնք հասանելի են ավելի քան 300 ադապտացված տարբերակներով և ամբողջ աշխարհում ընդգրկում են ավելի քան 90000 օգտատեր)։

«Բժշկական գաղտնիք» և «Օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստում» թեմաների վերաբերյալ բովանդակային զեկույցներով հանդես եկան առողջապահական իրավունքի և բիոէթիկայի հետազոտական խմբի ղեկավար և «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում » ծրագրի միջազգային խորհրդատու Խոաքին Կայոն Դե Լաս Քուևասը և «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագրի ազգային խորհրդատու Սամվել Գրիգորյանը։

Դասընթացները առաջիկա երկու ամսվա ընթացքում վարելու են HELP ծրագրի ազգային հավաստագրում ունեցող երեք դասընթացավարներ՝ Առողջապահության ազգային ինստիտուտի փորձագետ-իրավաբան, հավաստագրված դասընթացավար Կարինե Աբրահամյանը, Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի պետ Գոհար Ղուկասյանը և առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը։ Դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագեր։


Դասընթացները կազմակերպվել են Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ - ԱՌՑԱՆՑ 10/08/2022
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Երևանում ԵԽ գրասենյակի նորություններ

Ալեն Բերսե. Եվրոպայի Խորհրդի նորանշանակ Գլխավոր քարտուղարը

18 սեպտեմբերի, 2024թ․ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

Դիմելով Նախարարների տեղակալներին` Գլխավոր քարտուղարը կարևորեց կազմակերպության ընթացիկ աշխատանքների կենսական նշանակությունը և արդյունքների հասնելու կարևորությունը` նշելով. «Եվրոպայի խորհրդի 75-ամյակի տարում, դժվար է քանակականացնել բոլոր այն դրական աշխատանքը, որն իրականացնում է մեր...

Read More

Գլխավոր քարտուղարի հրաժեշտի հայտարարությունը նախարարների տեղակալներին

17 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2024 ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

«Հինգ տարի առաջ այստեղ իմ ելույթում ես նշեցի, որ «Եվրոպայի Խորհուրդը պետք է շարունակի լինել մեր մայրցամաքում ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության խթանման և պաշտպանության ուղենիշը: Սա, ըստ էության, պետք է հզորացնել։ Սա այն ուղին է, որին ես հետամուտ եմ։ Ես միշտ հետամուտ...

Read More

Մեկնարկել է ատելության խոսքի դեմ պայքարի թեմայով առցանց դասընթաց Հայաստանի դատավորների և դատախազների համար

18/01/2023 Երևան, ՀՀ

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) ատելության խոսքի դեմ պայքարի թեմայով թիվ 15 ընդհանուր քաղաքականության հանձնարարականին (ԸՔՀ) նվիրված առցանց դասընթացը մեկնարկել է Հայաստանում թվով 18 դատավարների և դատախազների համար։ Դասընթացն իրականացվում է Եվրոպայի խորհրդի HELP...

Read More

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

19/01/2023 ԵԽ Նախարարների կոմիտե, Ստրասբուրգ

Իսլանդիայի արտաքին գործերի նախարար և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Ինձ մտահոգում է Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց՝ օրեցօր ավելի ու ավելի անկայուն դարձող վիճակը՝ Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման...

Read More

Աբովյան քրեակատարողական հիմնարկում պիլոտավորվեց թերապևտիկ ծրագիր

21/12/2022 ԵԽ գրասենյակ Երևանում

Եվրոպայի խորհրդի աջակցությամբ և Հոգեբանների հայկական գիտական միավորում ՀԿ-ի անմիջական ներգրավմամբ 2022 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Աբովյան քերակատարողական հիմնարկում պիլոտավորվեց թերապևտիկ ծրագիր, որի նպատակն է բարելավել հոգեկան առողջության խնամքը Հայաստանի քրեակատարողական համակարգում։...

Read More

Հավաստագրեր հանձնվեցին «Կալանքին այլընտրանքային միջոցները Հայաստանում» դասընթացի մասնակիցներին

20/12/2022 Երևան, Հայաստան

Դեկտեմբերի 15-ին պրոբացիայի ծառայության 16 մասնակիցներ ստացան հավաստագրեր «Կալանքին այլընտրանքային միջոցները Հայաստանում» վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար, որն իրականացվել է իրավաբան մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցման եվրոպական ծրագրով (HELP)։ Դասընթացի մասնակիցները...

Read More

Կայացել է e-probation հարթակի պաշտոնական բացումը

20/12/2022 Երևան, Հայաստան

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալը արդարադատության նախարարի տեղակալի հետ միասին մասնակցել են e-probation հարթակի պաշտոնական բացմանը։ Առցանց համակարգը, որը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի աջակցությամբ, հնարավորություն կընձեռի պրոբացիայի ծառայողներին հեշտությամբ աշխատել...

Read More

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

14/12/2022 Երևան, Հայաստան

2022 թվականի դեկտեմբերի 14-ին ԵՄ- Եվրոպայի խորհուրդ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում իրականցվող խտրականության դեմ պայքարի ծրագիրը միացավ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակին` անձի հաշմանդամության և հիվանդության հիմքերով...

Read More

«Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»․ գրքի հայերեն տարբերակը կօգնի իրավաբաններին իրենց ձայնը լսելի դարձնել փաստարկված ձեւով

14/12/2022 Երևան, Հայաստան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հաջող դատական քննությունը դյուրին չէ և իրավաբաններից պահանջում է ունենալ որոշակի հիմնարար գիտելիքներ դատարան դիմելու առանձնահատկությունների վերաբերյալ: «Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան» գրքի հայերեն տարբերակի հրատարակությունն արժեքավոր...

Read More

Էլեկտրոնային բժշկական համակարգի և հեռաբժշկության ծրագիրը գործարկվեց

14/12/2022 Yerevan, Armenia

Եվրոպայի խորհուրդը ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ գործարկեց բանտային առողջապահության համար հեռաբժշկության և էլեկտրոնային բժշկական համակարգի ծրագիրը։ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը...

Read More

 

Հետևեք մեզ

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ