2022 թվականի դեկտեմբերի 14-ին ԵՄ- Եվրոպայի խորհուրդ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում իրականցվող խտրականության դեմ պայքարի ծրագիրը միացավ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակին` անձի հաշմանդամության և հիվանդության հիմքերով խտրականության դեմ պայքարին նվիրված քննարկմանը՝ ՀՀ ՄԻՊ առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ընդլայնված նիստի շրջանակներում։ Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան քսան ներկայացուցիչներ պետական կառույցներից, հասարակական կազմակերպություններից և փորձագիտական շրջանակներից։
Միջոցառման բացման ժամանակ ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը նշեց, որ պետք է պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և պայքարել հաշմանդամության հիմքով խտրականության բոլոր ձևերի դեմ։ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լեյլա Ժդանովան ընդգծեց, որ Եվրոպայի խորհուրդն աջակցում, պաշտպանում և վերահսկում է մարդու իրավունքների իրացումը բոլորի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Նա կարևորեց մարգինալացման և մեկուսացման ռիսկերը կանխելու և դրանց դեմ պայքարելու անհրաժեշտությունը՝ խթանելով հարգանքը, համերաշխությունը, ներառականությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասարության, արժանապատվության և հավասար հնարավորությունների հասնելու համար:
Հետագա քննարկումները վերաբերում էին ՄԻՊ գրասենյակի մոնիտորինգի արդյունքներին և այս ոլորտում բարեփոխումների առաջարկություններին, եվրոպական չափանիշներին՝ ներառյալ խտրականության դեպքերի բացահայտմանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին, ինչպես նաև Հաշմանդամության վերաբերյալ «Եվրոպական ռազմավարություն 2021-2030 թթ».-ին, որը միտված է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքին։
Բոլոր մասնակիցները համակարծիք էին, որ անհարժեշտ են նախաձեռնել ընդհանուր գործողություններ՝ ամրապնդելու հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը հասարակության մեջ և շարունակելու խտրականության դեմ պայքարը՝ բոլորի համար հավասարության խթանման և ապահովման նպատակով։
Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և «Արդարադատության մատչելիության խթանում՝ Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների և ատելության խոսքի զոհերի համար արտադատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով» տարածաշրջանային ծրագրի համագործակցությամբ։ Սույն ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման II» (2019-2022) ծրագրային ձևաչափի շրջանակներում և իրականացվում Եվրոպայի խորհրդի կողմից։