Հայաստանում ոստիկանության ծառայողների համար երկօրյա վերապատրաստումը բարելավել է վերջիններիս գիտելիքներն ու պատկերացումները հավասարության ապահովման և խտրականության դեմ ուղղված հայեցակարգերի վերաբերյալ՝ եվրոպական չափանիշներին համապատասխան:
Վերապատրաստմանը բացման խոսքով հանդես են եկել Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։ Ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդգծել է համատեղ քննարկումների և վերապատրաստման կարևորությունը՝ ոստիկանության ծառայողների առօրյա աշխատանքում բախվող մարտահրավերներին համակարգային լուծումներ տալու նապատակով։
Դասընթացը բարձրացրել է ոստիկանության ծառայողների կարողությունները մի քանի հիմնական ոլորտներում, ինչպիսիք են՝ խոցելի և մարգինալացված խմբերի պաշտպանության արդյունավետ ռազմավարություններ, մարդու իրավունքների միջազգային չափանիշներըի կիրառում, ինչպես նաև ատելության հիմքով հանցագործություններին և խտրականությանը արձագանքելու կարողության բարելավվում: Քննարկված այլ կարևոր թեմաներ ներառում էին զոհերի նկատմամբ հարգալից և ոչ խտրական վերաբերմունքի ապահովում, համայնքի ներգրավվածություն, փոքրամասնությունների համայնքների և խոցելի խմբերի հետ վստահության և համագործակցության ձևավորում՝ բոլոր քաղաքացիների մարդու իրավունքների պաշտպանության ապահովման նպատակով։
Սույն վերապատրաստաման դասընթացը կազմակերպվել է «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» տեղական ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ նրանց համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում։