Back Հայաստանում թիրախային ֆինանսական պատժամիջոցների համապատասխանության հզորացումը ՝ որպես ահաբեկչության ֆինանսավորումը կանխելու և ճնշելու արդյունավետ գործիք

Հայաստանում թիրախային ֆինանսական պատժամիջոցների համապատասխանության հզորացումը ՝ որպես ահաբեկչության ֆինանսավորումը կանխելու և ճնշելու արդյունավետ գործիք

Ահաբեկչությունը և ահաբեկչության ֆինանսավորումը կանխելու և ճնշելու նպատակով միջազգային չափանիշները պահանջում են, որպեսզի երկրները ներդնեն թիրախային ֆինանսական պատժամիջոցների առնչվող կառուցակարգեր։ Ահաբեկչության ֆինանսավորման մեջ կասկածվող, ինչպես նաև ներպետական ​​և միջազգային պատժամիջոցների ցուցակներում ընդգրկված անձանց ակտիվների սառեցումը հանդիսանում է արդյունավետ գործիք ֆինանսական միջոցների ներգրավման, տեղափոխման և օգտագործման  փորձերը խափանելիս։

Եվրոպայի խորհուրդը, ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի հետ համագործակցությամբ, կազմակերպել է երկօրյա աշխատաժողով միտված վերահսկողություն իրականացնող իրավասու պետական մարմինների ներգրավմամբ թիրախային ֆինանսական պատժամիջոցների կառուցակարգերի ներդրման և կիրարկման գործում վերջիններիս դերի և պարտականությունների քննարկմանը:

Դասընթացի ընթացքում ներկայացվեցին միջազգային պատժամիջոցների գործող շրջանակը, պատժամիջոցների տեսակները (ֆինանսական, տնտեսական, առևտրային), ինչպես նաև ֆիզիկական անձանց և կազմակերպությունների՝ միջազգային պատժամիջոցների ցուցակներում ցուցակագրման չափանիշները:

Միջազգային պատժամիջոցների արդյունավետ կիրարկումն ապահովելու կարևորության ընդգծմամբ՝ առանձնահատուկ ուշադրություն է արժանացվել իրավասու պետական մարմինների պարտականությունների (ցուցակագրում/ապացուցակագրում, լիցենզավորում, արտահանման նկատմամբ վերահսկողություն) քննարկմանը:

Միջոցառման ընթացքում քննարկվել են թիրախային ֆինանսական պատժամիջոցների (ինչպես նաև Հայաստանում առկա ընթացակարգերի և միջոցների) նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու ուղիները՝ նպատակ ունենալով կատարելագործել վերահսկման և մշտադիտարկման համապատասխանության ներքին պրակտիկան՝ իրավասու մարմինների կողմից թիրախային ֆինանսական պատժամիջոցների կառուցակարգերի ներդրման միջոցով:

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող Եվրոպական միության/Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) համատեղ ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում Եվրոպայի խորհրդի կողմից։ 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 22-23 ՀՈՒԼԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Գործընկերություն հանուն լավ կառավարման

Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը միասին աշխատում են՝ խթանելու ավելի հզոր կառավարումը, իրավունքի գերակայությունը և բարելավելու քաղաքացիների կյանքը Արևելյան գործընկերության երկրներում։*  

2014 թվականին Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը մեկնարկեցին համատեղ նախաձեռնություն՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագիրը Արևելյան գործընկերության երկրների համար՝ աջակցելու Արևելյան գործընկերության երկրների ներքին բարեփոխումներին՝ արդարադատության ամրապնդման, տնտեսական հանցագործության դեմ պայքարի, հավասարության ապահովման և խտրականության դեմ պայքարի, կանանց համար արդարադատության հասանելիության խթանման և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին՝ եվրոպական չափանիշներին համապատասխան:

ԳԼԿ ծրագիրը մշակվել է Եվրոպական միության և ազգային շահագրգիռ կողմերի հետ սերտ խորհրդակցությունների արդյունքում՝ Եվրոպայի խորհրդի Գործողությունների պլանների և Արևելյան գործընկերության տարածաշրջանի համար Եվրոպական միության առաջնահերթությունների համաձայն: Այն ունի երեք հաջորդական փուլ՝ ԳԼԿ I (2015-2018), ԳԼԿ II (2019-2022), ԳԼԿ III (2023-2027):

ԵՄ անդամակցության օրակարգում ուշադրության կենտրոնում են Ուկրաինան և Մոլդովայի Հանրապետությունը, ինչպես նաև բարելավված եվրոպական հեռանկարները Վրաստանի համար: «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագիրը կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին, ինչպես նաև նախատեսվում է աջակցել Բելառուսի դեմոկրատական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը:

 

            ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

         Հայաստանում Գործընկերություն հանուն լավ կառավարում ծրագրի արդյունքները (մարտ, 2023)

         ԳԼԿ բրոշյուր English և հայերեն

         Արագ արձագանքման մեխանիզմ (ԱԱՄ) տեղեկատվական բրոշյուր English և հայերեն

 

 

Գործընկերություն հանուն լավ կառավարման․ ընթացիկ ծրագրեր

 ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման եվ դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում

 Վեբկայքը  Անգլերեն -  Հայերեն

Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում

 Վեբկայքը  Անգլերեն -  Հայերեն

Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում

 Վեբայքը  Անգլերեն -  Հայերեն

 

 ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

Հավասարության խթանումը և խտրականության բացառումը․ դեպի ավելի կայուն և ներառական հասարակություններ

 Անգլերեն -  Հայերեն

Արևելյան գործընկերության տարածաշրջանում տնտեսական հանցագործության կանխարգելման և դրա դեմ պայքարի միջոցառումների հզորացում

 Անգլերեն -  Հայերեն

Արդարադատության հասանելիությունը կանանց համար. Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության չափանիշների իրականացում

  Անգլերեն -  Հայերեն

* Թեև Գործընկերություն հանուն լավ կառավարման նախաձեռնությունը չի ներառում գործողություններ Բելառուսի իշխանությունների մասնակցությամբ, այդուհանդերձ, 2020 թվականի հոկտեմբերին ԵՄ Խորհրդի եզրակացություններում ամրագրված Բելառուսի պետական մարմիններին և պետական ձեռնարկություններին չներգրավելու վերաբերյալ ԵՄ քաղաքականությանը համահունչ կարող են կազմակերպվել  համապատասխան գործողություններ բելառուսական քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական դերակատարների ներկայացուցիչների հետ՝ համաձայն ԵՄ խորհրդի 2022 թվականի փետրվարի եզրակացությունների և Եվրոպայի խորհրդի նախարարների տեղակալների 2022 թվականի մարտի որոշմանը:

 


 

Հետևեք Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրային ձևաչափին

Վեբկայք

Facebook

X (նախկին Twitter)