Back Ոչ առևտրային կազմակերպությունների մասնակցությամբ քննարկվել են ահաբեկչության նպատակով վերջիններիս շահագործումից պաշտպանության միջոցները

Ոչ առևտրային կազմակերպությունների մասնակցությամբ քննարկվել են ահաբեկչության նպատակով վերջիններիս շահագործումից պաշտպանության միջոցները

Ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերը նշանակալի մարտահրավեր են հանդիսանում, նկատի ունենալով, որ վերջիններիս շահագործումը դրսևորվում է ներգրավված դրամական միջոցների ապօրինի օգտագործմամբ։ Վերոգրյալի հասցեագրման նպատակով Եվրոպայի խորհուրդը, ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի հետ համագործակցությամբ, կազմակերպել է քննարկում ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, նպատակ ունենալով՝ բարձրացնել ահաբեկչության ֆինանսավորման և փողերի լվացման, ինչպես նաև ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման կամ աջակցման նպատակով վերջիններիս հավանական չարաշահման վերաբերյալ տեղեկացվածությունը։

Միջոցառումը միտված էր ահաբեկչական կազմակերպությունների կողմից սպառնացող վտանգների բնույթի վերաբերյալ ոչ առևտրային կազմակերպությունների գործնական հմտությունների կատարելագործմանը, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների կողմից ռիսկերի գնահատման ներքին ընթացակարգերի ներդրման և ռիսկերի նվազեցման միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացմանը:

Առանձնահատուկ ուշադրության արժանացվեցին ազգային մակարդակում ոչ առևտրային կազմակերպությունների շահագործումը կանխելու միջոցները և մոտեցումները՝ ընդգծելով արդյունավետ վերահսկողության շրջանակ մշակելու և կիրառելու, ինչպես նաև ռիսկային ոչ առևտրային կազմակերպությունների և վերահսկողություն, կարգավորում իրականացնող մարմինների միջև համագործակցության և երկխոսության խթանման կարևորությունը:

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող Եվրոպական միության/Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) համատեղ ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում Եվրոպայի խորհրդի կողմից։ 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 24 ՀՈՒԼԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Գործընկերություն հանուն լավ կառավարման

Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը միասին աշխատում են՝ խթանելու ավելի հզոր կառավարումը, իրավունքի գերակայությունը և բարելավելու քաղաքացիների կյանքը Արևելյան գործընկերության երկրներում։*  

2014 թվականին Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը մեկնարկեցին համատեղ նախաձեռնություն՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագիրը Արևելյան գործընկերության երկրների համար՝ աջակցելու Արևելյան գործընկերության երկրների ներքին բարեփոխումներին՝ արդարադատության ամրապնդման, տնտեսական հանցագործության դեմ պայքարի, հավասարության ապահովման և խտրականության դեմ պայքարի, կանանց համար արդարադատության հասանելիության խթանման և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին՝ եվրոպական չափանիշներին համապատասխան:

ԳԼԿ ծրագիրը մշակվել է Եվրոպական միության և ազգային շահագրգիռ կողմերի հետ սերտ խորհրդակցությունների արդյունքում՝ Եվրոպայի խորհրդի Գործողությունների պլանների և Արևելյան գործընկերության տարածաշրջանի համար Եվրոպական միության առաջնահերթությունների համաձայն: Այն ունի երեք հաջորդական փուլ՝ ԳԼԿ I (2015-2018), ԳԼԿ II (2019-2022), ԳԼԿ III (2023-2027):

ԵՄ անդամակցության օրակարգում ուշադրության կենտրոնում են Ուկրաինան և Մոլդովայի Հանրապետությունը, ինչպես նաև բարելավված եվրոպական հեռանկարները Վրաստանի համար: «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագիրը կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին, ինչպես նաև նախատեսվում է աջակցել Բելառուսի դեմոկրատական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը:

 

            ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

         Հայաստանում Գործընկերություն հանուն լավ կառավարում ծրագրի արդյունքները (մարտ, 2023)

         ԳԼԿ բրոշյուր English և հայերեն

         Արագ արձագանքման մեխանիզմ (ԱԱՄ) տեղեկատվական բրոշյուր English և հայերեն

 

 

Գործընկերություն հանուն լավ կառավարման․ ընթացիկ ծրագրեր

 ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման եվ դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում

 Վեբկայքը  Անգլերեն -  Հայերեն

Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում

 Վեբկայքը  Անգլերեն -  Հայերեն

Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում

 Վեբայքը  Անգլերեն -  Հայերեն

 

 ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

Հավասարության խթանումը և խտրականության բացառումը․ դեպի ավելի կայուն և ներառական հասարակություններ

 Անգլերեն -  Հայերեն

Արևելյան գործընկերության տարածաշրջանում տնտեսական հանցագործության կանխարգելման և դրա դեմ պայքարի միջոցառումների հզորացում

 Անգլերեն -  Հայերեն

Արդարադատության հասանելիությունը կանանց համար. Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության չափանիշների իրականացում

  Անգլերեն -  Հայերեն

* Թեև Գործընկերություն հանուն լավ կառավարման նախաձեռնությունը չի ներառում գործողություններ Բելառուսի իշխանությունների մասնակցությամբ, այդուհանդերձ, 2020 թվականի հոկտեմբերին ԵՄ Խորհրդի եզրակացություններում ամրագրված Բելառուսի պետական մարմիններին և պետական ձեռնարկություններին չներգրավելու վերաբերյալ ԵՄ քաղաքականությանը համահունչ կարող են կազմակերպվել  համապատասխան գործողություններ բելառուսական քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական դերակատարների ներկայացուցիչների հետ՝ համաձայն ԵՄ խորհրդի 2022 թվականի փետրվարի եզրակացությունների և Եվրոպայի խորհրդի նախարարների տեղակալների 2022 թվականի մարտի որոշմանը:

 


 

Հետևեք Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրային ձևաչափին

Վեբկայք

Facebook

X (նախկին Twitter)