Ազդարարների պաշտպանությունը և ազդարարման մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը կարևոր են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտներում թափանցիկության և հաշվետվողականության մշակույթի ամրապնդման համար։ Արդյունավետ պաշտպանության կառուցակարգերն երաշխավորում են ազդարարների պաշտպանությունը վնասակար գործողություններից և դրանց հետևանքներից՝ խրախուսելով բարեվարքության կամ օրենքի խախտման դեպքերի վերաբերյալ ազդարարումը։ Իրազեկմանն ուղղված նախաձեռնությունները նպաստում են ազդարարման կարևորության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը ինչպես ազդարարների, այնպես էլ ընդհանուր առմամբ հանրության շրջանում: Նման նախաձեռնությունները միտված են բարեվարքության համակարգի ամրապնդմանը, կառավարման համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը և իրավունքի գերակայության ապահովմանը։
Թափանցիկության և հաշվետվողականության մշակույթը խթանելու և Հայաստանում ազդարարների պաշտպանությանը շարունակական աջակցություն ցուցաբերելու նպատակով Եվրոպայի խորհուրդը, համագործակցելով ՀՀ արդարադատության նախարարության հետ, իրականացրել է նախապես ընտրված դասընթացավարների վերապատրաստման միջոցառում դասընթացավարների խմբի և ազգային հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ/ՀԿ) ներկայացուցիչների համար։ Միջոցառման շրջանակներում առանձնահատուկ ուշադրության է արժանացվել ազդարարների պաշտպանության ոլորտում իրազեկման ծրագրերի մշակմանը և դասընթացը վարելու կարողությունների ամրապնդմանը: Դասընթացն արդյունավետ հարթակ հանդիսացավ մասնակիցների միջև առկա համակարգի շուրջ համապարփակ քննարկումների ծավալման, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման, ինչպես նաև ազդարարումը խրախուսող մշակույթի ամրապնդմանն ուղղված ռազմավարությունների քննարկման համար։
Ի լրումն նախանշվածի, միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց ազդարարների պաշտպանության գործող համակարգին, ինչպես նաև այդ առնչությամբ առկա միջազգային չափանիշներին (Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի չափանիշներ, իրավական կառուցակարգեր):
Դասընթացավարների վերապատրաստման միջոցառումը նպատակ է հետապնդում նաև մասնակիցների շրջանում զարգացնելու դասավանդման հմտությունները և մեթոդները՝ նպաստելով առաջիկա իրազեկվածության բարձրացման միջոցառումների արդյունավետության բարձրացմանը։
Այս միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում՝ Եվրոպայի խորհրդի կողմից «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։