Back Հայաստանի պետական և իրավապահ մարմինների ներկայացուցիչները հաջողությամբ ավարտեցին ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված առցանց դասընթացը

Հայաստանի պետական և իրավապահ մարմինների ներկայացուցիչները հաջողությամբ ավարտեցին ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված առցանց դասընթացը

2024 թվականի ապրիլի 5-ից մայիսի 30-ը ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և իրավապահ մարմինների տասներկու ներկայացուցիչներ հաջողությամբ ավարտեցին ատելության խոսքի դեմ պայքարի առցանց դասընթացը՝ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) Ընդհանուր քաղաքականության թիվ 15 հանձնարարականը, որը տեղադրված է Եվրոպայի խորհրդի ՀԵԼՓ հարթակում։

Դասընթացը բաղկացած է ութ մոդուլներից, որոնք են՝

  • Ատելության խոսքի սահմանում և վերհանում
  • Հանրային իրազեկման բարձրացում և հակադարձ խոսքի օգտագործում
  • Աջակցություն թիրախավորված անձանց
  • Ինքնակարգավորում
  • Լրատվամիջոցներ, համացանց և ատելության խոսք
  • Վարչական և քաղաքացիական պատասխանատվություն
  • Վարչական և այլ տեսակի տույժեր կազմակերպությունների դեմ
  • Քրեական պատասխանատվություն և պատիժներ։

Ի լրումն հիմնական նյութերի՝ մասնակիցները ծանոթացան նաև հայկական համատեքստին հարմարեցված բազմապիսի նյութերի, մասնավորապես՝ ատելության խոսքի վերաբերյալ Հայաստանի իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի մասին ակնարկի, համապատասխան զեկույցների, հրապարակումների և նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվության։

Այս դասընթացը նշանակալի քայլ է ատելության խոսքի դեմ պայքարում Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների հմտությունների և գիտելիքների բարձրացման ուղղությամբ՝ խթանելու ավելի ներառական և հարգալից հասարակություն:

Այս դասընթացը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

 

HELP ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 17 ՀՈՒՆԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page