Back Եվրոպայի խորհրդում մեկնարկել է «Ո՛չ ատելության խոսքին» առաջին շաբաթը Ստրասբուրգ քաղաքում

Եվրոպայի խորհրդում մեկնարկել է «Ո՛չ ատելության խոսքին» առաջին շաբաթը Ստրասբուրգ քաղաքում

Այսօր՝ ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային օրը Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված «Ո՛չ ատելության խոսքին» միջոցառման առաջին շաբաթը։ Եռօրյա համաժողովը հարթակ է տրամադրում քննարկելու իրավական և քաղաքականության վերջին զարգացումները, ինչպես նաև՝ նորարարական փորձը կիսելու և գործընկերների միջև փոխանակումները հեշտացնելու ցանցեր ստեղծելու հնարավորությունները։

«Խոսե՛ք մարդու իրավունքների մասին, հակադարձե՛ք ատելության խոսքին»․ սա է համաժողովի հիմնական թեման: Հակադիր խոսքի օգտագործումը և մարդու իրավունքների մշակույթի խթանումը ատելության խոսքի կանխարգելման և դրա դեմ պայքարի հիմնական ոչ իրավական միջոցներն են: Թեև քրեական պատասխանատվության շեմին հասնող ատելության խոսքի դեմ բողոք ներկայացնելը կարևոր է , նույնքան կաևոր է անդրադառնալ ատելության խոսքի բոլոր ձևերին և կանխարգելման, կրթության և իրազեկման բարձրացման նախաձեռնությունների միջոցով պայքարել դրա առաջացրած մարտահրավերների ու հիմնական պատճառների դեմ: Այս ոլորտում արդյունավետ և ազդեցիկ գործունեություն ապահովելու համար պետք է նաև աջակցություն ցուցաբերել տեղում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, մասնավորապես՝ հավաքելով և փոխանակելով տարիների ընթացքում մշակված գործիքներն ու գիտելիքները:

Միջոցառումն այսօր բացել են Եվրոպայի խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի, ՄԱԿ-ի և ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունն իրականացնող Լիտավայի ներկայացուցիչները: Միջոցառումը համախմբում է եվրոպական և ազգային մակարդակներում ակտիվ գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ազգային իշխանությունների, իրավահավասարության մարմինների և մարդու իրավունքների պաշտպան գրասենյակների, ակադեմիայի, ինտերնետ արդյունաբերության, ընտրված պաշտոնյաների, կառավարության ներկայացուցիչների, ինչպես նաև լրատվամիջոցների և սպորտի ոլորտների և տեղական ու մարզային իշխանությունների ներկայացուցիչների։

«Ո՛չ ատելության խոսքին» շաբաթը կազմակերպվում է ԵԽ/ԵՄ «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գիտելիքների և կարողությունների հզորացում՝ առցանց ատելության խոսքին դիմակայելու համար» համատեղ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Լիտվայի նախագահության ներքո:

«Շաբաթվա» շրջանակներում կկազմակերպվի մրցանակաբաշխություն ԵՄ/ԵԽ համատեղ ծրագրի՝ «Ռոմաների համար հավասարության ապահովման և խտրականությունից զերծ պահելու համար» (EQUIROM)՝ հայտարարելու «Լրագրության գերազանցության մրցանակների՝ ռոմաների մասին էթիկական հաշվետվություն և ռասիզմի և հակառոմայականության դեմ պայքարի» հաղթողներին հայտարարելու համար։


 Programme of the “No hate Speech Week"

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 18 ՀՈՒՆԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page