Back Ոչ առևտրային կազմակերպությունների մասնակցությամբ քննարկվել են ահաբեկչության նպատակով վերջիններիս շահագործումից պաշտպանության միջոցները

Ոչ առևտրային կազմակերպությունների մասնակցությամբ քննարկվել են ահաբեկչության նպատակով վերջիններիս շահագործումից պաշտպանության միջոցները

Ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերը նշանակալի մարտահրավեր են հանդիսանում, նկատի ունենալով, որ վերջիններիս շահագործումը դրսևորվում է ներգրավված դրամական միջոցների ապօրինի օգտագործմամբ։ Վերոգրյալի հասցեագրման նպատակով Եվրոպայի խորհուրդը, ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի հետ համագործակցությամբ, կազմակերպել է քննարկում ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, նպատակ ունենալով՝ բարձրացնել ահաբեկչության ֆինանսավորման և փողերի լվացման, ինչպես նաև ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման կամ աջակցման նպատակով վերջիններիս հավանական չարաշահման վերաբերյալ տեղեկացվածությունը։

Միջոցառումը միտված էր ահաբեկչական կազմակերպությունների կողմից սպառնացող վտանգների բնույթի վերաբերյալ ոչ առևտրային կազմակերպությունների գործնական հմտությունների կատարելագործմանը, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների կողմից ռիսկերի գնահատման ներքին ընթացակարգերի ներդրման և ռիսկերի նվազեցման միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացմանը:

Առանձնահատուկ ուշադրության արժանացվեցին ազգային մակարդակում ոչ առևտրային կազմակերպությունների շահագործումը կանխելու միջոցները և մոտեցումները՝ ընդգծելով արդյունավետ վերահսկողության շրջանակ մշակելու և կիրառելու, ինչպես նաև ռիսկային ոչ առևտրային կազմակերպությունների և վերահսկողություն, կարգավորում իրականացնող մարմինների միջև համագործակցության և երկխոսության խթանման կարևորությունը:

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող Եվրոպական միության/Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) համատեղ ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում Եվրոպայի խորհրդի կողմից։ 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 24 ՀՈՒԼԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page