Սույն թվականի հուլիսի 12-13-ը տեղի է ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության և ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ համատեղ աշխատանքային քննարկումը՝ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ։ Քննարկմանը մասնակցել են պետական կառույցների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։
2024 թվականի հունիսին, պետական իշխանությունների խնդրանքին ի պատասխան, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը, Ժողովրդավարության և մարդու արժանապատվության գլխավոր տնօրինության հետ համագործակցությամբ պատրաստել է օրենքի նախագծի վերաբերյալ կարծիք ՝ հիմնված համապատասխան եվրոպական չափանիշների վրա։ Կարծիքն ընդունվել է Վենետիկի հանձնաժողովի 139-րդ լիագումար նիստում՝ 2024 թվականի հունիսի 21-22-ը: Վերոնշյալ կարծիքը և նրա հանձնարարականները ներկայացվել են համատեղ աշխատանքային քննարկման ժամանակ:
Վենետիկի հանձնաժողովը և Ժողովրդավարության և մարդու արժանապատվության գլխավոր տնօրինությունը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը հետագա աջակցություն ցուցաբերելու հարցում։
Սույն քննարկումը կազմակերպվել է «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» տեղական ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ նրանց համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում։