Back Արեւմտյան Բալկանների եւ Արեւելյան գործընկերության տարածաշրջանի իրավապահները եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները միասին ռասիզմի եւ ատելության խոսքի դեմ պայքարում

Արեւմտյան Բալկանների եւ Արեւելյան գործընկերության տարածաշրջանի իրավապահները եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները միասին ռասիզմի եւ ատելության խոսքի դեմ պայքարում

Արևմտյան Բալկաններում և Արևելյան գործընկերության երկրներում ռասիզմի դեմ պայքարում միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդման նպատակով Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ջանքերի շարունակմամբ Սկոպյեում կազմակերպվել է գործընկերների միջև փոխանակում սույն թվականի հունիսի 19-ից 21-ը։

Այս դասընթացը համախմբել է Հայաստանի, Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Սերբիայի իրավապահ մարմինների աշխատակիցներին և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ նպատակ ունենալով բարելավել նրանց համագործակցությունը վերոնշյալ երկրներից յուրաքանչյուրում ռասիզմի և խտրականության ենթարկված առավել խոցելի խմբերի պաշտպանության գործում: Դասընթացը վարել է Իսպանիայի ոստիկանության տեղական տեսուչ Դավիթ Մարտին Աբանադեսը և ատելության հիմքով հանցագործությունների, ռասայական/էթնիկական պրոֆիլավորման և ոստիկանության և խոցելի սոցիալական խմբերի միջև հարաբերությունների բարելավման հարցերով ԵԽ փորձագետը՝ Սերբիայի և Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիական հասարակությունների փորձագետների աջակցությամբ։

2023 թվականի հոկտեմբերին Ստրասբուրգում կազմակերպվել է ռասիզմի դեմ պայքարի «Ոստիկանության գործունեությունը բազմազան հասարակություններում» թեմայով եռօրյա վերապատրաստման դասընթացը և այնուհետև տարբեր լեզուներով թարգմանվել է Եվրոպայի խորհրդի «Ոստիկանության հավասարության և խտրականության մասին» ձեռնարկը։

Որակյալ վերապատրաստումը առանցքային է տեղեկացված, հմուտ և հաշվետու ոստիկանական ծառայությունների ձևավորման համար, որոնք հագեցած են համապատասխան մեխանիզմներով աջակցելու և պաշտպանելու հասարակություններին իրենց ողջ բազմազանությամբ և բարդությամբ, ինչպես նաև մարտահրավեր նետելու և կանխելու ռասիզմը, ռասայական խտրականությունը և խտրականության և անհանդուրժողականության բոլոր այլ ձևերը: Այս ձեռնարկի վարժություններն ու գործողությունները հիմնված են Եվրոպայի խորհրդի հիմնական նորմերի և չափանիշների վրա: Այս ձեռնարկը նախատեսված է բոլոր ոստիկանների համար, այդ թվում՝ ոստիկանության ղեկավարության, առաջին արձագանքողների, քննիչների, նախնական ծառայության անձնակազմի, մասնագետների և համապատասխան քաղաքացիական անձնակազմի համար: Հարկ է նշել, որ տարածաշրջանային դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան այցելելու և տեղում ծանոթանալու Հյուսիսային Մակեդոնիայի իրավապահ մարմինների գործունեության հետ։

 


Սույն դասընթացը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ Հորիզոնական հնարավորություն Արևմտյան Բալկանների և Թուրքիայի համար ձևաչափի  «Հավասարության խթանում և ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքար Արևմտյան Բալկաններում» գործողության, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ Գործընկերություն հանուն լավ կառավարման ձևաչափի, «Հավասարության խթանում և խտրականության բացառում. դեպի ավելի ճկուն և ներառական հասարակություններ» և «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրերի և Եվրոպայի խորհրդի «Վրաստանում հավասարության ուժեղացում և խտրականության բացառում» ծրագրի շրջանակներում։

 

 

 
ՍԿՈՊՅԵ, ՄԱԿԵԴՈՆԻԱ 19-21 ՀՈՒՆԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page