Back Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի կողմից (GRECO) արձանագրվել է, որ անհրաժեշտ է նախատեսել բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանում կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված ավելի խիստ կարգավորումներ

Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի կողմից (GRECO) արձանագրվել է, որ անհրաժեշտ է նախատեսել բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանում կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված ավելի խիստ կարգավորումներ

Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) կոչ է արել կառավարություններին ընդունել ավելի խիստ կարգավորումներ՝ կոռուպցիան կանխելու և բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանում բարեվարքության խթանման համար մասնավորապես՝ լոբբինգի և երրորդ կողմերի հետ շփումների առնչությամբ, ինչպես նաև ուժեղացնել GRECO-ի կողմից ներկայացված առաջարկություններն ամբողջությամբ և առանց հապաղելու իմպլեմենտացնելուն ուղղված ջանքերը։

2023 թվականի տարեկան զեկույցում GRECO-ն մտահոգություն է հայտնել խորհրդարանականների շրջանում (մնացյալ մասնագիտական ​​խմբերի համեմատությամբ) կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ ներկայացված առաջարկությունների դանդաղ իմպլեմետացիայի առնչությամբ։ Այն նաև ընդգծում է, որ որոշ դատական ​​համակարգեր պետք է շարունակաբար բարեփոխվեն՝ երաշխավորելու համար դատավորների և դատախազների անկախությունը, և ամրապնդելու համար նրանց նկատմամբ կիրառվող բարեվարքությանն առնչվող կարգավորումները:

Իշխանության կառավարման մարմիններում (բարձրագույն գործադիր մարմիններում) և իրավապահ մարմիններում կոռուպցիայի կանխարգելմանը և բարեվարքության խթանմանն առնչվող 5-րդ գնահատման փուլի  շրջանակներում GRECO-ի կողմից արձանագրվել է, որ թափանցիկությունը, վերահսկողությունը և հաշվետվողականությունը մնում են վտանգի տակ:

GRECO-ի նախագահ Մարին Մրչելան արձանագրել է. «Չկա թափանցիկություն առանց հաշվետվողականության, քանի որ անպատժելիությունը միայն խորացնում է կոռուպցիայի ռիսկը և խաթարում հանրային վստահությունը։ Ավելի շատ կանոնակարգում և խստություն է անհրաժեշտ բարձրագույն գործադիր մարմիններում կոռուպցիոն ռիսկերը հասցեագրելու համար, մասնավորապես երրորդ կողմերի և լոբբիստների հետ շփումների առնչությամբ, ինչպես նաև բարեվարքության բաղադրատարրերի արդյունավետությունն ապահովելու համար: Բարձրագույն գործադիր գործառույթներ ունեցող անձիք պետք է օրինակ ծառայեն»։

GRECO-ն նշում է, որ պետությունները պետք է ապահովեն, որ բարեվարքության ինստիտուցիոնալ և օրենսդրական բաղադրատարրերն ամբողջությամբ և ուղղակիորեն կիրառվեն ոչ միայն բարձրաստիճան հանրային ծառայողների նկատմամբ, այլև նախարարների, նրանց քաղաքական խորհրդականների,  քաղաքական պաշտոն զբաղեցնող այլ անձնաց և որոշ պետությունների ղեկավարների նկատմամբ։ Զգալի բարելավումներ են անհրաժեշտ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են վարքագծի կանոնների ընդունումն ու կիրառումը, շահերի բախման և լոբբինգի կառավարումը, գույքի հայտարարագրերի մոնիթորինգըև դրանց թափանցիկության ապահովումը, անձեռնմխելիության սահմանափակումը, տեղեկատվության հասանելիությունը, «պտտվող դռների» համակարգը և այլն։

Իրավապահ մարմինների վերաբերյալ GRECO-ն ընդգծում է, որ պետությունները պետք է անեն ավելին՝ ապահովելու համար, որ կոռուպցիոն վարքագիծը և բարեվարքության խախտումները պատշաճ կերպով հասցեագրվեն ենթակայության բոլոր մակարդակներում և կանխեն կառավարության անհիմն միջամտությունը ոստիկանության գործունեությանը: Անհրաժեշտ է ոստիկանության համար ներդնել համապարփակ հակակոռուպցիոն և բարեվարքության քաղաքականություն, ինչպես նաև բարելավել շահերի բախման և անհամատեղելիության պահանջների կառավարումը, ազդարարների պաշտպանությունը, ինչպես նաև ծառայության անցնելու, առաջխաղացման և աշխատանքից ազատման գործընթացները:

GRECO-ն լավ առաջընթաց է արձանագրում մի շարք ոլորտներում, ինչպիսիք են բարձրաստիճան պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների ներդրումը, նրանց պաշտոնավարման ընթացքում ծագող ռիսկերի քարտեզագրումը և իրավապահ մարմինների բարձրագույն պաշտոններում կոռուպցիայի կանխմանն ուղղված հստակ ջանքերը:

Մինչև 2023 թվականի վերջ GRECO-ն հրապարակել է զեկույցներ 21 պետությունների վերաբերյալ, որոնք գնահատում են վերջիններիս համապատասխանությունը գնահատման 5-րդ փուլի շրջանակներում ներկայացվածառաջարկություններին: GRECO-ն իր 5-րդ գնահատման փուլի շրջանակներում գնահատել է 21 պետություն։ Համաձայն 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հրապարակված GRECO-ի գնահատման զեկույցների՝ պետությունները ամբողջությամբ կամ մասամբ կատարել են GRECO-ի առաջարկությունների 58%-ը իշխանության կառավարման մարմինների (բարձրագույն գործադիր մարմիններ) վերաբերյալ(2022-ի վերջի 45%-ի համեմատ): Ինչ վերաբերում է իրավապահ մարմիններին, ապա ամբողջությամբ կամ մասամբ իրականացված առաջարկությունների մասնաբաժինն աճել է՝ 2022-ի 63%-ից 2023-ին հասնելով 67%-ի:

2023 թվականի վերջին GRECO-ի առաջարկությունների 54%-ը պատգամավորների, դատավորների և դատախազների վերաբերյալ կատարվել է ամբողջությամբ, 31%-ը կատարվել է մասամբ, իսկ 15%-ը մնացել է չիրականացված։ Չիրականացված առաջարկությունների ամենաբարձր մասնաբաժինը վերաբերում է պատգամավորներին (20%)՝ ի տարբերությունծ դատավորների՝13.5% և դատախազների՝ 10%:

GRECO-ն մտահոգություն է հայտնել, որ որոշ երկրներում առաջընթացը դեռևս սահմանափակ է՝ պատգամավորների վարքագծի կանոնների կիրառման, գույքի հայտարարագրման համակարգերի թափանցիկության և լոբբինգի կարգավորման հարցում, ինչպես նաև անբավարար առաջընթաց է արձանագրվել գործադիր և օրեսնդիր իշխանություններից դատական ​​համակարգի անկախության ապահովման հարցում: Այն դրականորեն նշում է մի քանի ոլորտներ, մասնավորապես՝ օրենսդրական գործընթացների ընդհանուր բարելավված թափանցիկությունը՝ հանրային նշանակալի մասնակցությամբ:

GRECO-ն նշում է իր 25-ամյակը 2024 թվականին: GRECO-ն ստեղծվել է 1999 թվականի մայիսի 1-ին Եվրոպայի խորհրդի Ընդլայնված Համաձայնագրի հիման վրա 17 պետությունների կողմից (Բելգիա, Բուլղարիա, Կիպրոս, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իսլանդիա, Իռլանդիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա և Շվեդիա): Այսօր այն ունի 48 անդամ՝ Եվրոպայի խորհրդի անդամ 46 երկրները, ԱՄՆ-ն և Ղազախստանը։ ԵՄ-ն կառույցին անդամակցել է 2019 թվականին՝ որպես դիտորդ։

GRECO-ն ներկայումս պատրաստում է իր 6-րդ գնահատման փուլը, որը կկենտրոնանա տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության խթանման վրա և կմեկնարկի 2025 թվականին:

* * *

Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (GRECO) Եվրոպայի խորհրդի մարմին է, որի նպատակն է բարելավել կոռուպցիայի դեմ պայքարելու իր անդամների կարողությունները՝ վերահսկելով նրանց համապատասխանությունը հակակոռուպցիոն չափանիշներին: Այն օգնում է պետություններին բացահայտել ազգային հակակոռուպցիոն քաղաքականության թերությունները` խթանելով անհրաժեշտ օրենսդրական, ինստիտուցիոնալ և գործնական բարեփոխումները:

 

 Press release
Stricter regulation is needed to prevent corruption in top executive functions of central governments, says the Council of Europe’s GRECO

Կոռուպցիայի դեմ պետությունների խումբ (GRECO)) ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 30 ՄԱՅԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page