Back Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ տեղի է ունեցել դասընթացավարների վերապատրաստում ազդարարների պաշտպանության միջոցների թեմայով

Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ տեղի է ունեցել դասընթացավարների վերապատրաստում ազդարարների  պաշտպանության միջոցների թեմայով

Ազդարարների պաշտպանությունը և ազդարարման մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը կարևոր են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտներում թափանցիկության և հաշվետվողականության մշակույթի ամրապնդման համար։ Արդյունավետ պաշտպանության կառուցակարգերն երաշխավորում են ազդարարների  պաշտպանությունը վնասակար գործողություններից և դրանց հետևանքներից՝ խրախուսելով  բարեվարքության  կամ օրենքի խախտման դեպքերի վերաբերյալ ազդարարումը։ Իրազեկմանն ուղղված նախաձեռնությունները նպաստում են ազդարարման կարևորության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը ինչպես ազդարարների, այնպես էլ ընդհանուր առմամբ հանրության շրջանում: Նման նախաձեռնությունները միտված են բարեվարքության համակարգի ամրապնդմանը, կառավարման համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը և իրավունքի գերակայության ապահովմանը։

Թափանցիկության և հաշվետվողականության մշակույթը խթանելու և Հայաստանում ազդարարների պաշտպանությանը շարունակական աջակցություն ցուցաբերելու նպատակով Եվրոպայի խորհուրդը, համագործակցելով ՀՀ արդարադատության նախարարության հետ, իրականացրել է նախապես ընտրված դասընթացավարների վերապատրաստման միջոցառում դասընթացավարների խմբի և ազգային հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ/ՀԿ) ներկայացուցիչների համար։ Միջոցառման շրջանակներում առանձնահատուկ ուշադրության է արժանացվել ազդարարների պաշտպանության ոլորտում իրազեկման ծրագրերի մշակմանը և դասընթացը վարելու կարողությունների ամրապնդմանը: Դասընթացն արդյունավետ հարթակ հանդիսացավ մասնակիցների միջև առկա համակարգի շուրջ համապարփակ քննարկումների ծավալման, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման, ինչպես նաև ազդարարումը խրախուսող մշակույթի ամրապնդմանն ուղղված ռազմավարությունների քննարկման համար։

Ի լրումն նախանշվածի, միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց ազդարարների պաշտպանության գործող համակարգին, ինչպես նաև այդ առնչությամբ առկա միջազգային չափանիշներին (Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի չափանիշներ, իրավական կառուցակարգեր):

Դասընթացավարների վերապատրաստման միջոցառումը նպատակ է հետապնդում նաև  մասնակիցների շրջանում զարգացնելու դասավանդման հմտությունները և մեթոդները՝ նպաստելով առաջիկա իրազեկվածության բարձրացման միջոցառումների արդյունավետության բարձրացմանը։

Այս միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում՝ Եվրոպայի խորհրդի կողմից «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։

ԾԱՂԿԱՁՈՐ, ՀԱՅԱՍՏԱՆ 27-28 ՀՈՒՆԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page