Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում
Սկիզբ՝ 1 հունվարի 2024
Տևողություն՝ 21 ամիս
Բյուջե՝ 550 000 եվրո
Ֆինանսավորում՝ Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ․ ծրագիր
Գործընկերներ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ ներքին գործերի նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ քննչական կոմիտե, ՀՀ փաստաբանների պալատ
Կոնտակտային անձ՝ Արտյոմ Սեդրակյան, ծրագրի ավագ պատասխանատու
Ծրագրի ակնկալվող ազդեցությունը․ Ապահովել երեխայակենտրոն, համապարփակ և հետևողական միջոցառումների շրջանակի ձևավորում՝ կապված բոլոր այն երեխաների հետ, ովքեր մնացել են առանց ուղեկցողի և ծնողական խնամքի։ Ծրագիրը հիմնված է հետկոնֆլիկտային պայմաններում երեխաների իրավունքները պաշտպանելու Եվրոպայի խորհրդի փորձի վրա: Եվրոպայի խորհրդի Երեխայի իրավունքների ռազմավարությանը համահունչ` ծրագիրն աջակցելու է Միգրացիայի համատեքստում առանց ուղեկցության և ընտանիքից անջատված երեխաների արդյունավետ խնամակալության մասին Նախարարների կոմիտեի CM/Rec(2019)11 հանձնարարականի կատարմանը:
Ծրագիրը կենտրոնանալու է հետևյալ արդյունքների վրա․
- որդեգրելով բազմակողմանի մոտեցում՝ առաջարկել Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան իրավական և քաղաքական աջակցություն՝ պաշտպանելու հայ երեխաների իրավունքները հետպատերազմյան համատեքստում,
- կենտրոնալ հանրային ծառայողների, պատասխանատու անձանց և այլ մասնագետների կարողությունների զարգացման վրա՝ արդյունավետորեն պաշտպանելու համար հակամարտությունից տուժած հայ երեխաների, ներառյալ՝ առանց ուղեկցության և ընտանիքից անջատված երեխաների իրավունքները,
- բարձրացնել արդյունավետ խնամակալության և երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման մասին երեխաների ու ծնողների իրազեկվածությունը։