Back ԵԽ Նախարարների կոմիտեի ևս մեկ կարևոր հանձնարարական է հասանելի նաև հայերենով

ԵԽ Նախարարների կոմիտեի ևս մեկ կարևոր հանձնարարական է հասանելի նաև հայերենով

Նախարարների կոմիտեի CM/Rec(2019)11 հանձնարարականը ԵԽ անդամ պետություններին՝ միգրացիայի համատեքստում առանց ուղեկցության և առանձնացված երեխաների արդյունավետ խնամակալության մասին, թարգմանվել և հրատարակվել է հայերեն: Հանձնարարականը նպատակ ունի օգնել ինչպես որոշում կայացնողներին, այնպես էլ պրակտիկ աշխատողներին՝ խնամակալության միջոցով ապահովելու առանց ուղեկցության և ընտանիքից անջատված երեխաների պաշտպանությունը, ընդունելությունը, խնամքը և բարեկեցությունը:

Կարևոր այս փաստաթղթի հայերեն տեքստը ներկայացվել է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ․ ծրագրի շրջանակում իրականացվող «Երեխաների իրավունքների պաշտպանությունը» ծրագրի Ղեկավար կոմիտեի առաջին նիստի ժամանակ: Միջոցառմանը ներկա են եղել ավելի քան 25 մասնակիցներ Եվրոպայի խորհրդից, նախարարություններից և քաղաքացիական հասարակությունից։ Հատուկ ընդգծվել է, որ Նախարարների կոմիտեի այս հանձնարարականի պատշաճ ու արդյունավետ իրականացումը պաշտպանելու և խթանելու է Հայաստանում երեխաների իրավունքները, այդ թվում՝ առանց ուղեկցության և ընտանիքից անջատված երեխաների իրավունքները։

 

 
ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 13 ՄԱՅԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Սկիզբ՝ 1 հունվարի 2024

Տևողություն՝ 21 ամիս

Բյուջե՝ 550 000 եվրո

Ֆինանսավորում՝ Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ․ ծրագիր

Գործընկերներ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ ներքին գործերի նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարությունՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ՀՀ գլխավոր դատախազությունՀՀ քննչական կոմիտե, ՀՀ փաստաբանների պալատ

Կոնտակտային անձ՝ Արտյոմ Սեդրակյան, ծրագրի ավագ պատասխանատու

Ծրագրի ակնկալվող ազդեցությունը Ապահովել երեխայակենտրոն, համապարփակ և հետևողական միջոցառումների շրջանակի ձևավորում՝ կապված բոլոր այն երեխաների հետ, ովքեր մնացել են առանց ուղեկցողի և ծնողական խնամքի։ Ծրագիրը հիմնված է հետկոնֆլիկտային պայմաններում երեխաների իրավունքները պաշտպանելու Եվրոպայի խորհրդի փորձի վրա: Եվրոպայի խորհրդի Երեխայի իրավունքների ռազմավարությանը համահունչ` ծրագիրն աջակցելու է Միգրացիայի համատեքստում առանց ուղեկցության և ընտանիքից անջատված երեխաների արդյունավետ խնամակալության մասին Նախարարների կոմիտեի CM/Rec(2019)11 հանձնարարականի կատարմանը:

Ծրագիրը կենտրոնանալու է հետևյալ արդյունքների վրա․

  • որդեգրելով բազմակողմանի մոտեցում՝ առաջարկել Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան իրավական և քաղաքական աջակցություն՝ պաշտպանելու հայ երեխաների իրավունքները հետպատերազմյան համատեքստում,
  • կենտրոնալ հանրային ծառայողների, պատասխանատու անձանց և այլ մասնագետների կարողությունների զարգացման վրա՝ արդյունավետորեն պաշտպանելու համար հակամարտությունից տուժած հայ երեխաների, ներառյալ՝ առանց ուղեկցության և ընտանիքից անջատված երեխաների իրավունքները,
  • բարձրացնել արդյունավետ խնամակալության և երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման մասին երեխաների ու ծնողների իրազեկվածությունը։