Back Եվրոպայի խորհուրդը խթանում է հոգեկան առողջության պահպանման ոլորտում ինքնավարությունը և արձագանքում ոլորտում առկա մարտահրավերներին

Փորձագիտական քննարկում «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ
Եվրոպայի խորհուրդը խթանում է հոգեկան առողջության պահպանման ոլորտում ինքնավարությունը և արձագանքում ոլորտում առկա մարտահրավերներին

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը Եվրոպայի խորհրդի առաջնահերթություններից է։ Կարևոր է նպաստել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ցանկացած անձի ինքնավարությանը և աջակցել նրանց այդ ուղղությամբ:

Եվրոպայի խորհուրդն աջակցում է ՀՀ կառավարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների, այդ թվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող՝ «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման հարցում։

Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետը պատրաստել է ծավալուն զեկույց «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց գործունակության սահմանափակման ազգային իրավական դաշտի և պրակտիկայի վերլուծություն․ «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարումը» թեմայով, որում ամփոփված են ներպետական իրավական դաշտի հնարավոր բարելավման վերաբերյալ ազգային գործընկերներին ուղղված առաջարկությունները: Այս աշխատանքը Եվրոպայի խորհրդի՝ այս շատ կարևոր ոլորտում համապարփակ տեխնիկական աջակցության մաս է կազմում և հանդիսանում է դատավճռի կատարման շրջանակներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, իրավաբանորեն անգործունակ ճանաչված անձանց պաշտպանության հարցերի վերաբերյալ 2024 թվականի փետրվարին կայացած առաջին փորձագիտական քննարկման շարունակությունը։

2024 թվականի հունիսի 17-ին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ, կազմակերպել էր փորձագիտական ​​քննարկում «Հոգեկան առողջության խնդիրների հետևանքով անգործունակ ճանաչված անձանց իրավունքները» թեմայով՝ քննարկելու փորձագետի զեկույցի հիմնական եզրահահգումներն ու առաջարկությունները և նպաստելու «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի կատարմանը։ Քննարկմանը մասնակցել են համապատասխան շահագրգիռ կողմերը, որոնց թվում՝ ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։

Իր ելույթում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն ընդգծեց թեմայի կարևորությունը ոչ միայն մարդու իրավունքների  պաշտպանության, այլ նաև Հայաստանում ՄԻԵԴ վճիռների արդյունավետ կատարման տեսանկյունից։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ տիկին Տաթևիկ Ստեփանյանը կարևորեց քննարկումը` ընդգծելով, որ գործունակության ոլորտում առկա մարտահրավերների լուծումը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առանցքային առաջնահերթություններից է։

ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար պարոն Դրմեյանն փաստեց, որ այս փաստաթուղթը ուղենիշային փաստաթուղթ է լինելու Հայաստանի կառավարության համար՝ վերոնշյալ դատավճիռը կատարելու, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ինքնավարությունը խթանելու ուղղությամբ բարեփոխումն իրականացնելու համար։

Զեկույցում ներկայացված առաջարկություններից մի քանիսը վերաբերում էին գործունակության պատշաճ գնահատմանը, գործունակության նպատակային սահմանափակումների ներդրմանը, գործունակության սահմանափակումների վերանայմանը, ինչպես նաև Հայաստանում խնամակալության և հոգաբարձության համակարգի կատարելագործմանը:

Քննարկումը էապես նպաստեց հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության սոցիալական բարեփոխումների օրակարգի իրականացմանը և արդյունավետ հարթակ ստեղծեց՝ միջազգային չափանիշներին համապատասխան անգործունակության ռեժիմի վերանայման ոլորտում համապատասխան պետական և ոչ պետական կառույցների միջև քննարկման և կարծիքների փոխանակման համար։

Փորձագիտական քննարկումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի կողմից՝ Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում։

 

*Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» գործը ցույց է տվել, որ թեև Հայաստանում ներդրվել են որոշակի երաշխիքներ՝ ապահովելու հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող, անգործունակ ճանաչված անձանց պաշտպանությունը, հայաստանյան իրավական դաշտը պետք է էլ ավելի ընդլայնվի՝ ապահովելու համար բնակչության այս խմբի ավելի լավ պաշտպանություն:

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 17 ՀՈՒՆԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Ծրագրի մասին

Սկիզբ՝ 2023 թ․ հունվարի 1

Տևողություն՝ 24 ամիս

Բյուջե՝ 900,000 եվրո

Դոնոր՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագիր

Հիմնական գործընկերներ՝ ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևանի պետական բժշկական համալսարան։

Պատասխանատու անձ՝ Մերի Կատվալյան, ծրագրի ավագ պատասխանատու

Ծրագիրը կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ առաջին և չափազանց հաջող համագործակցության ծրագրի, որն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2019-2022թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում, տրամաբանական շարունակությունն է։ Հաշվի առնելով Covid-19 համաճարակի՝ առողջապահության համակարգերի վրա թողած ազդեցությունը անհատների և ողջ հասարակության մակարդակով, Եվրոպայի խորհրդի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցությունն այս ոլորտում էլ ավելի արդիական է դարձել։ Ծանր դեպքերով հիվանդացության մեծ ծավալը առաջ բերեց էթիկական և մարդու իրավունքներին առնչվող հիմնական մարտահրավերները, որոնք պետք է հաշվի առնվեն մասնագետների ու իրավասու մարմինների կողմից համավարակի դեմ պայքարելու և իրենց պացիենտների առողջության մասին հոգալու համար:

Ելնելով նախորդ Ծրագրի իրականացման ընթացքում ձեռք բերված արդյունքներից և քաղված դասերից՝ այս Ծրագիրը նպատակ ունի նպաստելու կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների եվրոպական և էթիկական չափանիշների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը (օրինակ՝ տեղեկացված համաձայնություն ցանկացած բժշկական միջամտության դեպքում, բժշկական գաղտնիքի կարևորությունը, օրգանների կամավոր, առանց փոխհատուցման նվիրատվությունը, գենետիկ ժառանգության պահպանում) և աջակցելու ազգային իշխանություններին կենսաբժշկության և առողջապահության ոլորտում ազգային օրենսդրությունն ու պրակտիկան կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու իրենց ջանքերին: Այն նաև կնպաստի Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանը։ Եվրոպայի խորհրդի՝ կենսաբանության և բժշկության կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա) իրավաբանորեն պարտադիր միջազգային միակ փաստաթուղթն է, որը սահմանում է ինչպես պրակտիկ բժշկության, այնպես էլ կենսաբժշկական ոլորտում նոր տեխնոլոգիաների համար կիրառելի իրավական շրջանակը:

Ծրագրի առանցքային ուղղություններն են՝

  • Աջակցել ազգային մակարդակում որոշում կայացնողների ջանքերին՝ կենսաբժշկության ոլորտում գործող օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի՝ մարդու իրավունքների եվոպական չափանիշներին մոտեցնելու համար։
  • Առողջապահության ոլորտի մասնագետների էթիկայի հանձնաժողովի շարունակական կայացում, ինչպես նաև առողջապահության ոլորտի մասնագետների կարողությունների հզորացում՝ ընդունված էթիկական կանոնների վերաբերյալ՝ ի շահ պացիենտների լավագույն շահերի և պաշտպանության։
  • Առողջապահության և իրավունքի ոլորտի մասնագետների գիտելիքների և կարողությունների ամրապնդում՝ կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների չափանիշները կիրառելու համար (օրինակ՝ բժշկական միջամտության վերաբերյալ տեղեկացված համաձայնություն, անձնական կյանքի պաշտպանություն և տեղեկատվության իրավունք, խտրականության բացակայություն, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստում, հոգեկան առողջության ծառայությունների մատուցում, վերարտադրողական առողջության իրավունքներ և այլն):
  • Աջակցություն կենսաբժշկության և առողջապահության ոլորտում մարդու իրավունքների հարցերի շուրջ հասարակական երկխոսության զարգացմանը։

Ծրագիրը իրականացվում է Եվրոպայի Խորհրդի կողմից Հայաստանի համար 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրով սահմանված առաջնահերթություններին համահունչ։ Ինչպես նշված է Գործողությունների ծրագրում, Հայաստանի իշխանությունները Եվրոպայի խորհրդի հետ միասին կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը ճանաչել են իրենց առաջնահերթություններից մեկը։

Ծրագիրը կնպաստի Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրի հետևյալ հատուկ արդյունքների ձեռքբերմանը:

      • Գործող օրենսդրական նորմերն ու իրավակիրառ գործընթացները համապատասխանեցված են Օվիեդոյի կոնվենցիայում ամրագրված սկզբունքներին:
      • Բարձրացել է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը:
      • Բարելավվել է առողջապահական թեմաներով հանրային  երկխոսության մակարդակը
      • Հայաստանը ավելի պատրաստված է Օվիեդոյի կոնվենցայի հնարավոր հետագա վավերացմանը:

 

Որպես Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների համալիր փաթեթի բաղկացուցիչ մաս` ծրագիրը ներառել է նոր բաղադրիչ՝ աջակցելու ՀՀ կառավարության ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղից մոտ 2000 բուժաշխատողների՝ Հայաստանի առողջապահական համակարգում լիարժեք ինտեգրման համար՝ կարողությունների զարգացման դասընթացների միջոցով՝ նպաստելով վերջիններիս շարունակական մասնագիտական զարգացմանն ու հավաստագրմանը։ Ծրագրի նոր բաղադրիչը ներառում է նաև հոգեբանական աջակցության տրամադրում՝ թիրախում ունենալով բուժաշխատողներին և բնակչության լայն խմբերի հետ աշխատող այլ մասնագետներին, ներառյալ հոգեբաններ, սոցիալական աշխատողներ և այլն։   Նախատեսելով լայնածավալ հանրային իրազեկման արշավ՝ ծրագիրը նպատակ ունի բարձրացնել փախստականների հետ կապված զգայուն թեմաների վերաբերյալ իրազեկվածությունը Հայաստանի բնակչության շրջանում:

 

Օվիեդոյի կոնվենցիայի մասին տեսահոլովակ

 

Նյութեր