Back Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն հրապարակել է իր տարեկան զեկույցը

Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն հրապարակել է իր տարեկան զեկույցը

Սոցիալական իրավունքների Եվրոպական կոմիտեն (ՍԻԵԿ) հրապարակել է իր 2023թ․ Գործողությունների տարեկան Զեկույցը ։ Զեկույցը ներկայացնում է Կոմիտեի գործունեության բազմաթիվ ասպեկտները ողջ տարվա ընթացքում, մասնավորապես՝ Կանոնադրությանը պետությունների համապատասխանության մշտադիտարկումը, ինչպես նաև այլ գործողությունների լայն շրջանակ, ինչպիսիք են չընդունված դրույթների ընթացակարգը, շարունակական աշխատանքը Խարտիայի պայմանագրային համակարգը ամրապնդելու ուղղությամբ, այլ միջազգային մարմինների հետ հարաբերությունները, Խարտիայի և ՍԻԵԿ-ի դատական պրակտիկայի վերաբերյալ իրազեկման բարձրացումն ու խթանումը:

Զեկույցն ընդգծում է դրական զարգացումները, հատկապես երեխաներին և երիտասարդներին կիբեր սպառնալիքներից պաշտպանելու և աշխատանքային կանոնակարգերի բարելավման հարցում: Բացի այդ, այն բացահայտում է նաև որոշ  բացեր, այդ թվում՝ միգրանտ աշխատողների իրավունքների, անօթևանության և հղիության ընթացքում աշխատանքից ազատվելուց պաշտպանվելու հետ կապված հարցեր և այլն: Այս զարգացումները բացահայտվել են Եվրոպական Սոցիալական Խարտիայի (ԵՍԽ) հաշվետվությունների ընթացակարգի շրջանակներում, մասնավորապես, 799 եզրակացություններում, որոնք ՍԻԵԿ-ը կայացրել է 2023թ․-ին, և, որոնք ներառում են 416 եզրակացություն՝ 32 անդամ պետությունների կողմից համպատասխանության և 383 եզրակացություն՝ անհապատասխանության վերաբերյալ։

Բողոքներին հետևելու առնչությամբ՝ ՍԻԵԿ-ը հրապարակել է իր եզրակացությունները ութ մասնակից պետությունների համար՝ բացահայտելով գենդերով պայմանավորված վարձատրության բացերը, գնչուների բնակարանային ապահովման, առողջապահական ոլորտում խտրականության և մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության հետ կապված մշտական ​​խնդիրները: Այս բացահայտումները ընդգծում են ազգային փորձը Խարտիայի չափանիշներին համապատասխանեցնելու շարունակական ջանքերի անհրաժեշտությունը:

2023 թվականի մայիսին Ռեյկյավիկում կայացած Եվրոպայի խորհրդի Չորրորդ գագաթնաժողովը՝ բեկումնային էր սոցիալական իրավունքների համար։ Գագաթնաժողովում ընդունված հռչակագիրը ընդգծում է սոցիալական արդարության կարևորությունը ժողովրդավարության կայունության և անվտանգության համար և վերահաստատում անդամ երկրների հանձնառությունը՝ ամրապնդելու Խարտիայով երաշխավորված սոցիալական իրավունքները։

Հիմնվելով այս բեկումնային իրադարձության վրա և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում իր նախագահության շրջանակներում՝ Լիտվան 2024 թվականի հուլիսի 4-ին Վիլնյուսում կհյուրընկալի ԵՍԽ-ին նվիրված բարձր մակարդակի համաժողով: Ակնկալվում է, որ համաժողովը կծառայի որպես հարթակ անդամ երկրների համար վերահաստատելու Խարտիայի և դրա մոնիտորինգի ընթացակարգերի կարևորությունը՝ առաջ մղելով սոցիալական արդարության հավաքական գաղափարը Եվրոպայում:

Գործունեության Զեկույցի ներածական մասում, ՍԻԵԿ-ի նախագահ Աոիֆ Նոլանը նշում է, որ ՍԻԵԿ-ի ներդրումով, Բարձր մակարդակի համաժողովում առաջարկվել են մի շարք միջոցներ՝ ուղղված ՍԻԵԿ-ի արդյունավետության և ազդեցության բարձրացմանը: Այս միջոցները ներառում են, օրինակ, կոլեկտիվ բողոքների վերաբերյալ ՍԻԵԿ-ի որոշումների հրապարակման արգելքի վերացումը և ՍԻԵԿ անդամների թվի ավելացումը:

Նայելով ապագային, ՍԻԵԿ-ը նպատակ ունի ապահովելու սոցիալական իրավունքների և արդարության առանցքային դերը Եվրոպայի խորհրդի՝ Եվրոպայում ժողովրդավարության կայունության ապահովման առաքելության մեջ:”

 

 

Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտե ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 27 ՀՈՒՆԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Արձագանքելով փախստականների զգալի հոսքին դեպի Հայաստան՝ Եվրոպայի խորհուրդը պատրաստել է գործողությունների փաթեթ, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2․8 միլիոն եվրո։ Արձագանքման փաթեթի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է չորս նոր ծրագիր և լրացուցիչ բաղադրիչներ է ներառել երկու ընթացիկ ծրագրում:

 Հիմնական նպատակներ

Մարդու իրավունքների պաշտպանություն․ փախստականների իրավունքների պաշտպանություն 
Տեղական իշխանությունների դիմակայունություն. փախստական բնակչության զգալի զանգված ունեցող համայնքների ամրապնդում 
Սոցիալական իրավունքներ․ բոլորի, ներառյալ խոցելի խմբերի ներկայացուցիչների, սոցիալական իրավունքների ամրապնդում  
Երեխաների և կանանց իրավունքների պաշտպանություն՝ ապահովելով նրանց բարեկեցությունը
Աջակցություն մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներին. մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող հաստատությունների ամրապնդում