Back Բարելավված ծառայություններ տեղահանված բնակչության համար. ընդլայնված խորհրդատվություն մասնագետների կողմից

Բարելավված ծառայություններ տեղահանված բնակչության համար. ընդլայնված խորհրդատվություն մասնագետների կողմից

Հունիս և հուլիս ամիսների ընթացքում «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) աշխատակիցների համար կազմակերպվել է դասընթացների շարք:

Երևանում և տարբեր մարզերում անցկացվել է վեց նիստ, որոնց ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել քաղաքացիության և փախստականի կարգավիճակի միջև եղած տարբերություններին, Հայաստանի օրենսդրության համաձայն «ժամանակավոր պաշտպանության» առանձնահատկություններին, տեղահանված բնակչության իրավական կարգավիճակին Հայաստանում՝ ուշադրություն դարձնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի    նախադեպային իրավունքին, տեղահանված բնակչության հետ շփման հիմնական սկզբունքներին և թեմայի վերաբերյալ թյուր պատկերացումների գործնական օրինակներին: Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը վարել է «Փախստականների միջազգային պաշտպանություն» թեմայով նիստը, որը մասնակիցներին ծանոթացրեց միջազգային պաշտպանության մեխանիզմների հետ։

«Եվրոպայի խորհուրդի աջակցությամբ կազմակերպված վերապատրասգտումների շարքը չափազանց կարևոր էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակազմի կարողությունների և հմտությունների ամրապնդման տեսանկյունից, մասնավորապես փախստականներին խորհրդատվություն մատուցելու համատեքստում։ Տեղահանված անձին մատուցվող ծառայությունները տարբերվում են ինչպես վարչարարությամբ, թղթաբանությամբ, այնպես էլ հաղորդակցության հմտությունների իմաստով։ Մենք փորձեցինք լրացնել այս առանձնահատկությունների մասով առկա բացը․ որքանով հաջողվեց կգնահատենք շահառուների արձագանքներից», Նելլի Դավթյան, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ։

Վերապատրաստման դասընթացների հաջող ավարտը նշանակալից քայլ է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնակազմի կարողությունների հզորացման ուղղությամբ՝ ավելի լավ արձագանքելու Հայաստանում տեղահանված բնակչության կարիքներին ու իրավունքների պաշտպանությանը։

Armenia June-July2024
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Արձագանքելով փախստականների զգալի հոսքին դեպի Հայաստան՝ Եվրոպայի խորհուրդը պատրաստել է գործողությունների փաթեթ, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2․8 միլիոն եվրո։ Արձագանքման փաթեթի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է չորս նոր ծրագիր և լրացուցիչ բաղադրիչներ է ներառել երկու ընթացիկ ծրագրում:

 

 Ներբեռնե՛ք Արձագանքման միջոցառումների համալիր փաթեթը

 Հիմնական նպատակներ

Մարդու իրավունքների պաշտպանություն․ փախստականների իրավունքների պաշտպանություն 
Տեղական իշխանությունների դիմակայունություն. փախստական բնակչության զգալի զանգված ունեցող համայնքների ամրապնդում 
Սոցիալական իրավունքներ․ բոլորի, ներառյալ խոցելի խմբերի ներկայացուցիչների, սոցիալական իրավունքների ամրապնդում  
Երեխաների և կանանց իրավունքների պաշտպանություն՝ ապահովելով նրանց բարեկեցությունը
Աջակցություն մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներին. մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող հաստատությունների ամրապնդում