Back Երևանում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի HELP նոր դասընթաց «Փախստականներ և միգրանտ երեխաներ»՝ հարմարեցված հայկական համատեքստին

Երևանում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի HELP նոր դասընթաց «Փախստականներ և միգրանտ երեխաներ»՝ հարմարեցված հայկական համատեքստին

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) և Երևանի պետական ​​համալսարանի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի համատեղ պաշտոնապես մեկնարկել են փախստական և միգրանտ երեխաների իրավունքների պաշտպանության և խթանման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի HELP առցանց դասընթացը։

2024 թվականի հուլիսի 15-ին կայացած համատեղ միջոցառումը համախմբել էր մոտ 50 ներկայացուցչի Եվրոպայի Խորհրդից, ՄԱԿ ՓԳՀ-ից, Երևանի պետական ​​համալսարանից, նախարարություններից և քաղաքացիական հասարակությունից, Եվրոպայի խորհրդի Երեխաների իրավունքների և Արդարադատության և մարդու իրավունքների ուսուցման բաժիններից, ինչպես նաև Ստրասբուրգում Եվրոպական հաստատություններում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչությունից։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ նաև Գլխավոր քարդտուղարի Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչը։

Այս նոր առցանց HELP դասընթացը, որը հարմարեցված է հայկական համատեքստին, հանդես է գալիս որպես արդյունավետ կրթական գործիք՝ նպատակ ունենալով խորացնել մասնակիցների գիտելիքները փախստական ​​և միգրանտ երեխաների, այդ թվում՝ առանց ուղեկցության և ընտանքից անջատված երեխաների իրավունքների և կարիքների մասին: Իրավական դաշտի, նախադեպային իրավունքի և լավագույն փորձի վերաբերյալ համապարփակ վերապատրաստման միջոցով դասընթացը նախապատրաստում է իրավապահ մարմինների և միգրացիայի ոլորտում աշխատող պաշտոնատար անձանց, դատավորներին, իրավաբաններին, պետական ​​պաշտոնյաներին և միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ լուծելու և բավարարելու փախստականների և միգրանտ երեխաների հատուկ կարիքները՝ դրանով իսկ զգալի և դրական ազդեցություն թողնելով նրանց կյանքի վրա։

Միջոցառման ավարտին «Ապաստանը և մարդու իրավունքները» HELP առցանց դասընթացը բարեհաջող ավարտած մասնակիցները ստացան հավաստագրեր: Դասընթացի վկայականները հանձնվեցին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի, Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության և ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի համապատասխան ներկայացուցիչների կողմից՝ բարձր գնահատելով մասնակիցների հանձնառությունը զարգացնելու իրենց հմտություններն ու գիտելիքները՝ միտված փախստական ​​և միգրանտ երեխաներին համակողմանի պաշտպանելուն և աջակցելուն:

Միջոցառումն իրականացվել է «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի աջակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 15 ՀՈՒԼԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Արձագանքելով փախստականների զգալի հոսքին դեպի Հայաստան՝ Եվրոպայի խորհուրդը պատրաստել է գործողությունների փաթեթ, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2․8 միլիոն եվրո։ Արձագանքման փաթեթի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է չորս նոր ծրագիր և լրացուցիչ բաղադրիչներ է ներառել երկու ընթացիկ ծրագրում:

 Հիմնական նպատակներ

Մարդու իրավունքների պաշտպանություն․ փախստականների իրավունքների պաշտպանություն 
Տեղական իշխանությունների դիմակայունություն. փախստական բնակչության զգալի զանգված ունեցող համայնքների ամրապնդում 
Սոցիալական իրավունքներ․ բոլորի, ներառյալ խոցելի խմբերի ներկայացուցիչների, սոցիալական իրավունքների ամրապնդում  
Երեխաների և կանանց իրավունքների պաշտպանություն՝ ապահովելով նրանց բարեկեցությունը
Աջակցություն մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներին. մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող հաստատությունների ամրապնդում