Back Կլոր սեղան-քննարկում Հայաստանում ապաինստիտուցիոնալացման բարեփոխումների և առանց ուղեկցության և ընտանքից անջատված երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ

Կլոր սեղան-քննարկում Հայաստանում ապաինստիտուցիոնալացման բարեփոխումների և առանց ուղեկցության և ընտանքից անջատված երեխաների իրավունքների  պաշտպանության վերաբերյալ

Հուլիսի 24-ին Եվրոպայի խորհուրդը կազմակերպեց կլոր սեղան-քննարկում Հայաստանի ազգային իշխանությունների հետ՝ նպատակ ունենալով աջակցել երկրի ջանքերին ապաինստիտուցիոնալացման բարեփոխմանն ու նպաստել առանց ուղեկցության և ընտանքից անջատված երեխաների իրավունքների արդյունավետության բարձրացմանը։

Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ ազգային իշխանություններից և քաղաքացիական հասարակության կազմակերպություններից՝ քննարկելու երեխաների պաշտպանության գործող համակարգում առկա բացերն ու կարիքները, ինչպես նաև առաջարկելու գործող և նպատակային առաջարկություններ:

Քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը, ով կարևորեց առանց ուղեկցության և ընտանքից անջատված երեխաների իրավունքների պաշտպանությունը։ Ստրասբուրգում ԵԽ Երեխաների իրավունքների բաժնի ծրագրերի ղեկավար Կարին Մորոն և Անն-Լոր Բոլյոն ընդգծեցին պետական իշխանությունների, քաղաքացիական հասարակության և այլ հիմնական շահագրգիռ կողմերի միջև սերտ համագործակցության անհրաժեշտությունը երեխայակենտրոն խնամքի և պաշտպանության համակարգի մշակման գործում:

Միջոցառման ընթացքում ԵԽ միջազգային և ազգային փորձագետներ Իրինա Ուռումովան, Դավիթ Մելքոնյանը և Սերգեյ Ղազինյանը ներկայացրին Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության բարձրացմանն ուղղված գործնական առաջարկությունների համապարփակ փաթեթ՝ հատուկ ուշադրություն դարձնելով առանց ուղեկցության և ընտանքից անջատված երեխաներին։ Առաջարկությունները հիմնված են կարիքների գնահատման զեկույցի վրա, որը մշակվել է 2024 թվականի մայիսից հուլիս ամիսներին:

Միջոցառումն եզրափակվեց համագործակցության ամրապնդման և բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրականացման ապահովմանն ուղղված համատեղ հանձնառությամբ։ Սա ենթադրում է օրենսդրական փոփոխությունների մշակում, կարողությունների զարգացում և երեխաների հետ ու նրանց համար աշխատող մասնագետների իրազեկվածության բարձրացում: Որպես ծրագրի շարունակություն, երեխաների հետ աշխատող մասնագետների համար կմշակվեն ուղեցույցներ հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության, ինչպես նաև արդյունավետ խնամակալության վերաբերյալ:

 

Միջոցառումը կազմակերպվել էր «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակներում։

 

 

 

 

 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 24 ՀՈՒԼԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Արձագանքելով փախստականների զգալի հոսքին դեպի Հայաստան՝ Եվրոպայի խորհուրդը պատրաստել է գործողությունների փաթեթ, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2․8 միլիոն եվրո։ Արձագանքման փաթեթի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է չորս նոր ծրագիր և լրացուցիչ բաղադրիչներ է ներառել երկու ընթացիկ ծրագրում:

 Հիմնական նպատակներ

Մարդու իրավունքների պաշտպանություն․ փախստականների իրավունքների պաշտպանություն 
Տեղական իշխանությունների դիմակայունություն. փախստական բնակչության զգալի զանգված ունեցող համայնքների ամրապնդում 
Սոցիալական իրավունքներ․ բոլորի, ներառյալ խոցելի խմբերի ներկայացուցիչների, սոցիալական իրավունքների ամրապնդում  
Երեխաների և կանանց իրավունքների պաշտպանություն՝ ապահովելով նրանց բարեկեցությունը
Աջակցություն մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներին. մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող հաստատությունների ամրապնդում