Սկիզբ. 2023 թ. դեկտեմբեր

Տևողություն. 30 ամիս

Բյուջե. 1 000 000 եվրո

Դոնոր. Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագիր

Հիմնական գործընկերներ. ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Կոնտակտային անձ՝ Թամարա Բարբակաձե, ծրագրի ղեկավար

Ծրագիրը նպատակ ունի Հայաստանի իշխանություններին տրամադրել համապատասխանեցված աջակցություն՝ տեղահանված անձանց և փախստականների կարիքները հոգալու նպատակով՝ հատուկ ուշադրություն հատկացնելով մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներին, մասնավորապես՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանն աջակցելուն։

Ծրագրի հիմնական շեշտադրումն է՝ աջակցել վերաբերելի օրենսդրական և նորմատիվ իրավական դաշտի զարգացմանը՝ ապահովելու, որ տեղահանված անձինք կարողանան իրացնել մարդու հիմնարար իրավունքները, որոնք երաշխավորված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և եվրոպական այլ չափանիշներով: Ծրագիրը նաև կխթանի իրավական ոլորտի մասնագետների, համապատասխան ազգային մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ տեղահանված բնակչության կարիքներին արդյունավետ արձագանքելու կարողությունների բարձրացմանը։ Ծրագրի ևս մեկ նպատակն է բարելավել տեղահանված անձանց իրավունքների և հասանելի ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը՝ ապահովելով նրանց իրավունքների և առկա ծառայությունների մասին տեղեկություններից օգտվելու հնարավորությունը։

Ծրագիրը հետամուտ է լինելու հետևյալ վերջնարդյունքներին․

•           Ազգային իշխանությունները գործում են տեղահանվածներին վերաբերող և որոշակի մարտահրավերների հաղթահարման անհրաժեշտությունից բխող օրենսդրական և նորմատիվ իրավական դաշտի առկայությամբ:

•           Իրավական ոլորտի մասնագետները, համապատասխան ազգային մարմինները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները տեղահանված բնակչության կարիքներին արձագանքում են բարելավված կարողություններով:

•           Տեղահանված անձանց համար դյուրացված է իրավունքների և առկա ծառայությունների մասին տեղեկություններից օգտվելու հնարավորությունը: