Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ)

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում

 

Սկիզբ՝ 2019 թ. հունվար
Տևողություն՝ 36 ամիս
Դոնոր՝ Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ ԵԽ կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից 2019-2022 Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) ծրագրի շրջանակներում
Գործընկերներ՝ ՀՀ արդարադատության նախարարություն, Ազգային ժողով, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ, Ոստիկանություն, ՀՀ գլխավոր դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն, Քննչական կոմիտե, քաղաքացիական հասարակություն

 

«Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագիրը ԵՄ/ԵԽ-ի Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) երկրորդ փուլի 6 ծրագրերից մեկն է, որն ուղղված է Արևելյան գործընկերության վեց երկրներին[1] սատարելու տնտեսական հանցագործությունների դեմ պայքարում: Ծրագրի նպատակն է աջակցել երկրում կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումներին` անդրադառնալով կոռուպցիայի և փողերի լվացման հարցերը մշտադիտարկող Եվրոպայի խորհրդի մարմինների կողմից բարձրացված խնդիրներին: Ծրագիրը կոչված է նաև խթանել ԵՄ 2020 թիրախային արդյունքների իրականացմանը, որոնք սահմանված են «Օրենքի գերակայության և հակակոռուպցիոն մեխանիզմների ամրապնդում» առաջնահերթ ոլորտներում և փոխկապակցված է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի 2019-2022 թթ. հայաստանյան գործողությունների ծրագրի հետ:

 

Նպատակները, ակնկալվող արդյունքներն ու գործողությունները

Ծրագրի նպատակն է բարձրացնել հակակոռուպցիոն գործողությունների և ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձման արդյունավետությունը` խթանելով կոռուպցիայի դեմ պայքարն ու կանխարգելումը: Ծրագիրը նախատեսում է հասնել այս նպատակներին` սատարելով Հայաստանի ջանքերը ուղղված վերահիշյալ ոլորտներում օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակի ամրապնդմանը և զարգացնելով կարողություններն ու գործիքակազմը` կանխելու տնտեսական հանցագործությունները: Ծրագրի ակնկալվող արդյունքներն ու գործողությունները սահմանվել են` ելնելով երկրում առկա կարիքներից և աջակցության ցուցաբերման համաձայնեցված մոտեցումից: Ծրագիրը կազմված է հետևյալ հիմնական բաղադրիչներից.

 

  • Ռազմավարական գործողություններ. աջակցել առաջնահերթ ոլորտների նախանշմանը և օրենսդրական նախագծերի մշակմանը

 

  • Կանխարգելում. արդյունավետ գործիքակազմի տրամադրում հանրային կառավարման ոլորտում կոռուպցայի կանխարգելման համար

 

  • Իրավապահ համակարգ. քրեական արդարադատության մարմինների կարողությունների զարգացում` կոռուպցիայի, փողերի լվացման և այլ տնտեսական հանցագործությունների հետաքննության, նախաքննության և դատաքննության ոլորտում:

 

Ծրագրի իրականացմամբ ակնկալվում են հետևյալ արդյունքները.

 

  • Կոռուպցիայի դեմ պայքարի բարելավված օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակ` անկախ և արդյունավետ հակակոռուպցիոն մարմինների առկայությամբ
  • Գույքի հայտարարագրման, շահերի բախման և ապօրինի հարստացման կանխման բարելավված համակարգ
  • Կոռուպցիայի դեպքերի հետաքննության, նախաքննության և դատաքննության արդյունավետության բարձրացում
  • Ապօրինի ձեռքբերված գույքի բռնագանձման մեխանիզմների ինստիտուցիոնալ զարգացում:

 

Յուրաքանչյուր ոլորտում աջակցությանն ուղղված գործողությունները ներառում են գնահատումներ, փորձագիտական եզրակացությունների տրամադրում, սեմինարներ, դասընթացներ և կլոր սեղաններ:

 

[1] Արևելյան գործընկերության վեց երկրներն են` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա:

 

2019-2021 Գործընկերություն հանուն լավ կառավարման