Իրականացված ծրագրեր
Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում
Մեկնարկը`հոկտեմբեր, 2016թ.
Տևողությունը` 28 ամիս
Բյուջեն`1.000.000 եվրո
Դոնորը` Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամ և Եվրոպայի խորհուրդ
Գործընկերները` ՀՀ պաշտպանության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Զինվորական դատախազություն, Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն, հասարակական կազմակերպություններ:
Ծրագրի հիմնական նպատակն էր Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանն աջակցելը: Հատուկ նպատակներն էին` բարելավել զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման կարողությունը Հայաստանում և կատարելագործել զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների, հատկապես՝ վատ վերաբերմունքի, կանխումը, հայտնաբերումը, հաղորդումը և քննությունը:
Ծրագրի արդյունքում.
- վերանայվեց և կատարելագործվեց զինվորական ոլորտը կարգավորող օրենսդրությունը՝ համապատասխանեցնելով այն միջազգային և եվրոպական չափանիշներին
- կատարելագործվեցին պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի կարողությունները՝ մարդու իրավունքների պահանջներին համապատասխանությունն ապահովելու և դրանք զինված ուժերում ու պաշտպանության նախարարությունում խթանելու համար
- բարձրացվեց զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, և ընդլայնվեց մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին առնչվող տեղեկատվության հասանելիությունը
- վերանայվեցին և կատարելագործվեցին զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների կանխմանն և ճիշտ ուղղորդմանը վերաբերող իրավակարգավորումները և դրանց ինստիտուցիոնալ մեխանիզմները
- բարելավվեց մարդու իրավունքների խախտումների կանխման և օրենսդրության պահանջների կատարման վիճակի արտաքին վերահսկողությունը
- բարձրացվեց վատ վերաբերմունքի, ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի և մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների քննության և այլ ընթացակարգերի արդյունավետությունը:
Զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի փաստաթղթեր
Եվրոպայի խորհուրդը Հայաստանում հրատարակել է «Զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի փաստաթղթեր» ժողովածուն (հայերենով): Ժողովածուն պարունակում է զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ երեք կարևոր փաստաթղթեր` Նախարարների կոմիտեի 2010թ. թիվ 4 հանձնարարականը` բացատրական հուշագրով, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2006թ. թիվ 1742 հանձնարարականը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2016թ. թիվ 2120` «Կանայք զինված ուժերում. հավասարության խթանում, գենդերային հիմքով բռնության վերացում» բանաձևը:
Ժողովածուն հրատարակվել է Եվրոպայի խորհրդի «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՄԹ կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի կողմից: Ժողովածուի տպագիր տարբերակները կտրամադրվեն Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարարությանը և ծրագրի մյուս ազգային գործընկերներին: Գրքի էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել անվճար: