Իրականացված ծրագրեր
Եվրոպայի խորհուրդ/Եվրոպական միություն
Արևելյան գործընկերության երկրների համար Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ)
Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում
Սկիզբը` 2015 թ. մարտ
Տևողությունը` Մինչև 31-ը դեկտեմբերի 2018թ.
Բյուջեն` 900,000 եվրո
Դոնորը` Եվրոպայի միություն և Եվրոպայի խորհուրդ
Գործընկերներ` Արդարադատության նախարարություն, ԱՆ քրեակատարողական վարչություն, Առողջապահության նախարարություն, Գլխավոր դատախազություն, Օմբուդսմենի գրասենյակ
Ծրագրի գերակա նպատակն էր` ամրապնդել մարդու իրավունքները` բարելավելով բուժծառայության (այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնամքի) տրամադրումը Հայաստանի բանտերում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների անձնակազմի կարողությունների բարելավումը: Ծրագրի նպատակներն էին`
- Բարելավել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առողջապահության իրավական/ինստիտուցիոնալ շրջանակը (այդ թվում` օրենսդրական հիմքերը և բանտերում բուժօգնության տրամադրման ներկայիս մոդելը):
- Բարելավել քրեակատարողական հիմնարկների բուժմասերի նյութական պայմանները:
- Ամրապնդել բուժօգնության տրամադրումը` հզորացնելով քրեակատարողական հիմնարկների բուժծառայողների կարողությունները:
Ծրագրի արդյունքում ակնկալվում էր.
- Դատապարտյալների առողջապահական իրավունքների պահպանման վերաբերյալ իրավական դրույթները և այդ ուղղությամբ պետական մարմինների գործողությունները կլինեն համահունչ եվրոպական չափանիշներին:
- Պատկան մարմինները կունենան դատապարտյալներին առավել որակյալ բուժծառայություն տրամադրելու մեխանիզմ:
Report on the assessment mission on health care in prisons - June/July 2015 ENG - ARM