Back Եվրոպայի Խորհուրդը նպաստում է հաշտարարության զարգացմանը Հայաստանում

Եվրոպայի Խորհուրդը նպաստում է հաշտարարության զարգացմանը Հայաստանում

Հաշտարարության համապարփակ ուսումնական ծրագիրը՝ կազմակերպված «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, մեկնարկել է նոյեմբերի 17-ին և կտևի մինչև նոյեմբերի 24-ը։

Քսան ապագա հաշտարար ակտիվորեն մասնակցում են դասընթացին, որի նպատակն է ուժեղացնել երկրի՝ վեճերի լուծման այլընտրանքային համակարգը՝ բարձր որակավորում ունեցող հաշտարարների խմբի ձևավորման միջոցով։ Ընդհանուր 40 ժամ տևողությամբ ուսումնական ծրագիրը ներառում է հաշտարարության տեսության հիմնարար սկզբունքները և դրա գործնական կիրառումը։ Եվրոպայի Խորհրդի փորձագետները մշակել են ծրագիր, որի նպատակն է մասնակիցներին տրամադրել ապագա հաշտարարների՝ իրենց դերում գերազանց լինելու համար անհրաժեշտ գիտելիք և հմտություններ։

 «Դասընթացը մեծ ներդրում է Հայաստանում հաշտարարության ինստիտուտի կայացման գործում։ Փորձառու դասընթացավարները համադրելով տեսական և գործնական մեթոդները, ներկայացնելով իրենց փորձը՝ օգնում են հասկանալ հաշտարարության բնույթը, յուրացնել անհրաժեշտ գործիքակազմը։ Դասընթացը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանում հաշտարարների համայնքի կայացման գործում՝ համատեղ ուսման գործընթացի շնորհիվ»,-  նշեց Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արտակ Կիրակոսյանը։

Այս նախաձեռնության կարևորագույն կետերից է Եվրոպայի խորհրդի, ՀՀ արդարադատության նախարարության և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (ԱՀՀԿ) արդյունավետ համագործակցությունը։
 

«Շնորհակալ ենք Եվրոպայի խորհրդի մեր գործընկերներին այս կարևոր դասընթացի կազմակերպմանն աջակցելու համար: Մեզ համար կարևոր է, որ հաշտարարների համայնքը համալրեն նոր կադրեր և վերակենդանացնեն հաշտարարության ոլորտը, որը տարիներ առաջ ներդրվելուց հետո այդպես էլ չի զարգացել: Անցած տարի տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններով նոր գործիքներ են ներդրվել, որոնց կիրառման համար անհրաժեշտ են փորձառու մասնագետներ և այս դասընթացն այդ բարեփոխումների շարունակական տրամաբանությունն է»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը։

Այս համագործակցությունն արտացոլում է ներգրավված շահագրգիռ կողմերի հանձնառությունը համագործակցել արդարադատության բովանդակալից բարեփոխումների ուղղությամբ։ Վերապատրաստման ընթացքի հետ ակնկալվում է, որ այս ջանքերը երկարաժամկետ արդյունք կբերեն Հայաստանի արդարադատության համակարգի և իր շահագրգիռ կողմերի համար, ի թիվս այլոց՝ նվազեցնելով դատարանների ծանրաբեռնվածությունը։

Այս դասընթացը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից։

Դասընթացի կազմակերպմանն աջակցել է նաև Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (ԱՀՀԿ)։

 Նախապատմություն

«Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ նախաձեռնությունն է՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում լավ կառավարումն ամրապնդելու համար:

ԳԼԿ-ն տրամադրում է նպատակային աջակցություն Արևելյան գործընկերության երկրներին՝ մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում իրենց օրենսդրությունն ու պրակտիկան եվրոպական չափանիշներին մոտեցնելու համար: Այն աջակցում է, մասնավորապես, Արևելյան գործընկերության երկրների ներպետական բարեփոխումներին՝ արդարադատության ամրապնդման, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի, հավասարության ապահովման և խտրականության բացառման, կանանց համար արդարադատության հասանելիության խթանման և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի նպատակով։

Երևան, Հայաստան 17/11/2023
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

«Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի նպատակն է ապահովել, որ Հայաստանի քաղաքացիները օգտվեն եվրոպական չափանիշներին համապատասխան իրենց իրավունքներից և հաշվետու ու պրոֆեսիոնալ դատաիրավական համակարգից: Ծրագիրն աջակցում է Հայաստանի իշխանություններին դատական համակարգի բարեփոխման հետագա արդյունավետ իրականացման հարցում՝ ամրապնդելով վերջինիս անկախությունը, հաշվետվողականությունը և պրոֆեսիոնալիզմը: Այն նաև նպատակ ունի աջակցել Հայաստանի իշխանություններին՝ ապահովելու քրեական արդարադատության նոր օրենսդրության արդյունավետ կիրառումը մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխան:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի` «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի երրորդ փուլի շրջանակներում, որը տևելու է 2023 թվականից մինչև 2027 թվականը: Այն հիմնված է արդարադատության ամրապնդման ոլորտում «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի նախորդ փուլերի արդյունքների վրա (I փուլ՝ 2015-2018 թթ. և II փուլ՝ 2019-2023 թթ.):

Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը

  • Քաղաքականության/օրենսդրության, կարողությունների զարգացման և իրազեկման՝ նպատակային գործողությունների համակցության միջոցով

 

Ովքե՞ր են ծրագրի շահառուները

  • Արդարադատության նախարարություն
  • Սահմանադրական դատարան
  • Վճռաբեկ դատարան
  • Դատավորների ընդհանուր ժողով
  • Դատավորների միություն
  • Արդարադատության ակադեմիա
  • Բարձրագույն դատական խորհուրդ
  • Գլխավոր դատախազություն
  • Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
  • Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակ
  • Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ
  • Հասարակության լայն շրջանակներ, ներառյալ դատարաններում իրենց իրավունքների պաշտպանությունը հայցող անձինք

 

Ի՞նչ արդյունքի ենք ակնկալում հասնել

  • Ազգային իշխանությունները տիրապետում են անհրաժեշտ կարողությունների և գործիքների 2022-2026 թվականների դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունն իրականացնելու համար՝ համապատասխան եվրոպական չափանիշներին և լավագույն փորձին
  • Ազգային իշխանությունների կողմից դատական անկախության, անկողմնակալության և հաշվետվողականության իրավական կառուցակարգերը և քաղաքականությունը համապատասխանեցվել են Եվրոպայի խորհրդի չափանիշներին
  • Դատական ինքնակառավարման մարմինների և դատարանների կարողություններն ընդլայնվել են պրոֆեսիոնալ, թափանցիկ և հաշվետու գործելու նպատակով
  • Քրեական արդարադատության շահառուների կարողություններն ամրապնդվել են՝ ապահովելու քրեական արդարադատության նոր օրենսդրության արդյունավետ կիրառումը՝ համաձայնեցված քաղաքականության, ինստիտուցիոնալ ու իրավական կառուցակարգերի և կիրառման պրակտիկայի միջոցով

 

«Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) ծրագիրը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ նախաձեռնությունն է՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում լավ կառավարումն ամրապնդելու համար:
ԳԼԿ-ն տրամադրում է նպատակային աջակցություն Արևելյան գործընկերության երկրներին՝ մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում իրենց օրենսդրությունն ու պրակտիկան եվրոպական չափանիշներին մոտեցնելու համար: Այն աջակցում է, մասնավորապես, Արևելյան գործընկերության երկրների ներպետական բարեփոխումներին՝ արդարադատության ամրապնդման, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի, հավասարության ապահովման և խտրականության բացառման, կանանց համար արդարադատության հասանելիության խթանման և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի նպատակով:

 

FOLLOW US

Partnership for Good Governance 

 Website

 Facebook

X (former Twitter)

Council of Europe Office in Yerevan

Facebook

Հավելյալ տեղեկություններ

Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման դեպարտամենտի Համագործակցության ծրագրերի վարչության կողմից:
► Գործընկերություն հանուն լավ կառավարման
Կայք՝ http://partnership-governance-eu.coe.int/
Էլ․ փոստ՝ dpc_pgg@coe.int
► Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ
Կայք՝ https://www.coe.int/yerevan
Էլ․ փոստ՝ coe.yerevan@coe.int