Back «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով բարձրաստիճան խորհրդաժողով

«Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով բարձրաստիճան խորհրդաժողով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետ համատեղ կազմակերպված՝ «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովը ծառայեց որպես հարթակ և հնարավորություն՝  դատախազների առջև ծառացած առանձնահատուկ բնույթի, բարդ գործերում, այդ թվում՝ ապօրինի կերպով ձեռք բերված գույքի բռնագանձմանը վերաբերող գործերում մարտահրավերների վերաբերյալ գիտելիքներով կիսվելու համար։

Շեշտադրվեց առանց դատապարտման բռնագանձման ամրապնդման կարևորությունը՝ որպես ապօրինի կերպով ձեռք բերված գույքի վերականգնման հավելայլ գործիք, և համապատասխան երաշխիքների ապահովումը՝  սառեցման և բռնագրավման վարույթների համար:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ընդգծեց համաժողովի կարևորությունը՝ նշելով, որ Դատախազության համագործակցությունը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ ունի խորը ավանդույթներ և վերջին տարիներին թևակոխել է զարգացման որակապես նոր փուլ։ «Վստահ եմ, որ այսօրվա մեկնարկային միջոցառումը նոր՝ ավելի բարձր նշաձող կսահմանի մասնագիտական երկխոսության համար և կդառնա արդյունավետ հարթակ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցության, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք բերված գույքի բռնագանձման ոլորտներում մեր երկրների փորձառության ու մարտահրավերների վերաբերյալ գիտելիքներով կիսվելու համար։

«Ուրախ եմ ողջունել այս բարձր մակարդակի խորհրդաժողովը՝ նվիրված Անդրազգային հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցությանը. անդրազգային հանցավորության դեմ պայքարում Եվրոպական չափանիշների հիման վրա համատեղ աշխատանքը, ինչպես նաև օրենքի գերակայության և արդարադատության ոլորտի բարեփոխումների արդյունավետության ամրապնդումը առանցքային են Հայաստանում ինստիտուտների հզորացմանն ուղղված բարեփոխումների ամրապնդման և դիմակայության համար: Իրավունքի գերակայությունը և դատաիրավական բարեփոխումներն անհրաժեշտություն են ժողովրդավարության ամրապնդման համար»,-բացման իր խոսքում նշեց Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը։

Խորհրդաժողովին մասնակցում էին Եվրոպայի խորհրդի տասնմեկ անդամ երկրների դատախազներ (Հայաստան, Ավստրիա, Չեխիա, Վրաստան, Հունաստան, Իտալիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Ռումինիա և Շվեյցարիա), ինչպես նաև Եվրոպական դատախազների խորհրդատվական խորհրդի (ԵԴԽԽ) և Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության նախագահներն ու փոխնախագահները։

Կարևորելով դատախազների և իրավապահ մարմինների միջև միջազգային համագործակցությունը՝ ԵԴԽԽ նախագահ Յանա Զեզուլովան իր հիմնական ելույթում նշեց «ԵԴԽԽ-ն որոշ դեպքերում համարվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «դատախազական թև», նկատի ունենալով, որ ԵԴԽԽ-ի միջոցով է, որ եվրոպական լավագույն փորձը հավաքվում, վերլուծվում և վերածվում է այսպես կոչված «փափուկ օրենքի» չափորոշիչների և ուղեցույցների, որոնք Նախարարների կոմիտեն փոխանցում է բոլոր անդամ պետություններին՝ ամրապնդելու դատախազների կարգավիճակը և նրանց անկախ, անաչառ, և արդյունավետ աշխատանքը»։

Այս միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 26-27 ԱՊՐԻԼԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

«Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի նպատակն է ապահովել, որ Հայաստանի քաղաքացիները օգտվեն եվրոպական չափանիշներին համապատասխան իրենց իրավունքներից և հաշվետու ու պրոֆեսիոնալ դատաիրավական համակարգից: Ծրագիրն աջակցում է Հայաստանի իշխանություններին դատական համակարգի բարեփոխման հետագա արդյունավետ իրականացման հարցում՝ ամրապնդելով վերջինիս անկախությունը, հաշվետվողականությունը և պրոֆեսիոնալիզմը: Այն նաև նպատակ ունի աջակցել Հայաստանի իշխանություններին՝ ապահովելու քրեական արդարադատության նոր օրենսդրության արդյունավետ կիրառումը մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխան:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի` «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի երրորդ փուլի շրջանակներում, որը տևելու է 2023 թվականից մինչև 2027 թվականը: Այն հիմնված է արդարադատության ամրապնդման ոլորտում «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի նախորդ փուլերի արդյունքների վրա (I փուլ՝ 2015-2018 թթ. և II փուլ՝ 2019-2023 թթ.):

Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը

  • Քաղաքականության/օրենսդրության, կարողությունների զարգացման և իրազեկման՝ նպատակային գործողությունների համակցության միջոցով

 

Ովքե՞ր են ծրագրի շահառուները

  • Արդարադատության նախարարություն
  • Սահմանադրական դատարան
  • Վճռաբեկ դատարան
  • Դատավորների ընդհանուր ժողով
  • Դատավորների միություն
  • Արդարադատության ակադեմիա
  • Բարձրագույն դատական խորհուրդ
  • Գլխավոր դատախազություն
  • Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
  • Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակ
  • Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ
  • Հասարակության լայն շրջանակներ, ներառյալ դատարաններում իրենց իրավունքների պաշտպանությունը հայցող անձինք

 

Ի՞նչ արդյունքի ենք ակնկալում հասնել

  • Ազգային իշխանությունները տիրապետում են անհրաժեշտ կարողությունների և գործիքների 2022-2026 թվականների դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունն իրականացնելու համար՝ համապատասխան եվրոպական չափանիշներին և լավագույն փորձին
  • Ազգային իշխանությունների կողմից դատական անկախության, անկողմնակալության և հաշվետվողականության իրավական կառուցակարգերը և քաղաքականությունը համապատասխանեցվել են Եվրոպայի խորհրդի չափանիշներին
  • Դատական ինքնակառավարման մարմինների և դատարանների կարողություններն ընդլայնվել են պրոֆեսիոնալ, թափանցիկ և հաշվետու գործելու նպատակով
  • Քրեական արդարադատության շահառուների կարողություններն ամրապնդվել են՝ ապահովելու քրեական արդարադատության նոր օրենսդրության արդյունավետ կիրառումը՝ համաձայնեցված քաղաքականության, ինստիտուցիոնալ ու իրավական կառուցակարգերի և կիրառման պրակտիկայի միջոցով

 

«Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) ծրագիրը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ նախաձեռնությունն է՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում լավ կառավարումն ամրապնդելու համար:
ԳԼԿ-ն տրամադրում է նպատակային աջակցություն Արևելյան գործընկերության երկրներին՝ մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում իրենց օրենսդրությունն ու պրակտիկան եվրոպական չափանիշներին մոտեցնելու համար: Այն աջակցում է, մասնավորապես, Արևելյան գործընկերության երկրների ներպետական բարեփոխումներին՝ արդարադատության ամրապնդման, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի, հավասարության ապահովման և խտրականության բացառման, կանանց համար արդարադատության հասանելիության խթանման և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի նպատակով:

 

FOLLOW US

Partnership for Good Governance 

 Website

 Facebook

X (former Twitter)

Council of Europe Office in Yerevan

Facebook

Հավելյալ տեղեկություններ

Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման դեպարտամենտի Համագործակցության ծրագրերի վարչության կողմից:
► Գործընկերություն հանուն լավ կառավարման
Կայք՝ http://partnership-governance-eu.coe.int/
Էլ․ փոստ՝ dpc_pgg@coe.int
► Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ
Կայք՝ https://www.coe.int/yerevan
Էլ․ փոստ՝ coe.yerevan@coe.int