Back Փախստականների համաշխարհային օր. փախստականների իրավունքների ամրապնդումը ընդհանուր արժեքների և մարդասիրության ապացույց է

Փախստականների համաշխարհային օր. փախստականների իրավունքների ամրապնդումը ընդհանուր արժեքների և  մարդասիրության ապացույց է

 

Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Փախստականների համաշխարհային օրը հարգանքի տուրք է մատուցել Եվրոպայի խորհրդի անդամ երկրների կողմից միլիոնավոր փախստականներին ցուցաբերվող աջակցությանը։

«Փախստականների իրավունքները պաշտպանելու մեր շարունակական հանձնառությունը վկայում է մեր ընդհանուր արժեքների մասին: Վերջին տասնամյակի ընթացքում Եվրոպան բախվել է փախստականների այնպիսի մեծությանը, ինչպիսին անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չի եղել․ ավելի քան տասը միլիոն մարդ ապաստան գտավ մեր անդամ երկրներում: Նրանք տեղահանվել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի, այլ հակամարտությունների և մեր մայրցամաքի սահմաններից դուրս քաղաքական հետապնդումների պատճառով:

«Իմ հատուկ ներկայացուցիչներն այցելել են փախստականների հոսքից առավել տուժած երկրներ՝ պարզելու, թե ինչպես կարող է Եվրոպայի խորհուրդը լավագույնս աջակցել նրանց՝ Եվրոպայում միգրացիայի և ապաստանի համատեքստում խոցելի մարդկանց պաշտպանության (2021-2025 թթ.) գործողությունների ծրագրին համահունչ:

«Մենք ծրագրեր ենք սկսել՝ ամրապնդելու փախստականների իրավունքները և ուժեղացնելու երկրների ապաստանի համակարգերը։ Տեղացի մասնագետների վերապատրաստման արդյունքում բարելավվել է փախստական ​​կանանց և երեխաների պատերազմի հետ կապված տրավմաները հաղթահարելու կարողությունը: Մենք մշակել ենք անվճար առցանց դասընթացներ, ինչպես նաև գործնական գործիքներ՝ օգնելու երիտասարդ փախստականներին անցում կատարել հասուն տարիք, ներառյալ Փախստականների Եվրոպական որակավորման անձնագիր (EQPR) նախագիծը: Գագաթնաժողովի մեր որոշումների համաձայն՝ մենք նաև կրկնապատկում ենք մեր ջանքերը՝ միգրանտների մաքսանենգությանը հակազդելու համար։ Վերջապես, Եվրոպայի խորհրդի զարգացման բանկը (CEB) դրամաշնորհներ առաջարկեց ինչպես շտապ, այնպես էլ երկարաժամկետ օգնության համար անդամ երկրներին, որոնք հյուրընկալում էին Ուկրաինայից փախստականներին:

«Եվրոպայի խորհուրդը հրապարակել է նաև երեք ուղեցույց Եվրոպական Միության Հիմնարար իրավունքների գործակալության (FRA) հետ համատեղ:

«ՄԱԿ ՓԳՀ-ի հետ մեր երկարամյա համագործակցության շրջանակում ես Ժնևում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին խոստացել եմ և վերհաստատել եմ ահդ խոստումը նաև ՄԱԿ-ի վերջին՝ Փախստականների համաշխարհային ֆորումում: Եվրոպայի խորհուրդը հանձնառու է շարունակել իր ներդրումն ունենալ Փախստականների մասին Գլոբալ պայմանագրով սահմանված նպատակներին հասնելու համար»:

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 20 ՀՈՒՆԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Սկիզբ՝ 2024թ․ հունվար

Տևողություն՝ 24 ամիս

Բյուջե՝ 150 000 եվրո

Ֆինանսավորում/Դոնոր՝  2023-2026թթ գործողություննների ծրագիր

Գործընկերներ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, տեղական ինքնակառավարման մարմիններ, ՏԻՄ ներկայացնող միավորումներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ

Կոնտակտային անձ՝ Անի Դալլաքյան, ծրագրի ավագ պատասխանատու

«Աջակցություն փախստականներին ընդունած համայնքներին» ծրագրի նպատակն է օգնել համայնքներին արդյունավետ արձագանքել տեղահանված բնակչության խնդիրներին՝ մարդու իրավունքների պաշտպանության շեշտադրումով: Այն ուղղված է փախստականների ճգնաժամի հետևյալ կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներին`

  • Աջակցել այն թիրախային ծրագրերին (դրամաշնորհներին), որոնք ուղղված են փախստականներին ընդունած համայնքների անմիջական և միջնաժամկետ կարիքներին՝ հանրային ծառայությունների հզորացման ավելի երկարաժամկետ հեռանկարով:
  • Աջակցել խոշորացված համայնքների կողմից դիմակայունության զարգացման ռազմավարությունների մշակմանը և որդեգրմանը՝ ապագա ճգնաժամերին դիմակայելու նրանց պատրաստվածության աստիճանը բարձրացնելու համար:

Ծրագրի իրականացման երկկողմանի ռազմավարությունը նախատեսում է դրամաշնորհային ծրագրի իրականացում` ուղղված փախստական բնակչության զգալի զանգված ունեցող համայնքներին:

Միևնույն ժամանակ, արտակարգ իրավիճակներին արձագանքելուց դեպի արդյունավետ դիմակայունության մեխանիզմների անցմանը նպաստելու համար դրամաշնորհների տրամադրման նախապայմանը Եվրոպայի խորհրդի չափանիշներին և սահմանված գործիքակազմերին համահունչ Դիմակայունության զարգացման ռազմավարությունների իրականացման հանձնառությունն է: