Սկիզբ՝ 2024թ․ հունվար

Տևողություն՝ 24 ամիս

Բյուջե՝ 150 000 եվրո

Ֆինանսավորում/Դոնոր՝  2023-2026թթ գործողություննների ծրագիր

Գործընկերներ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, տեղական ինքնակառավարման մարմիններ, ՏԻՄ ներկայացնող միավորումներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ

Կոնտակտային անձ՝ Անի Դալլաքյան, ծրագրի ղեկավար

«Աջակցություն փախստականներին ընդունած համայնքներին» ծրագրի նպատակն է օգնել համայնքներին արդյունավետ արձագանքել տեղահանված բնակչության խնդիրներին՝ մարդու իրավունքների պաշտպանության շեշտադրումով: Այն ուղղված է փախստականների ճգնաժամի հետևյալ կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներին`

  • Աջակցել այն թիրախային ծրագրերին (դրամաշնորհներին), որոնք ուղղված են փախստականներին ընդունած համայնքների անմիջական և միջնաժամկետ կարիքներին՝ հանրային ծառայությունների հզորացման ավելի երկարաժամկետ հեռանկարով:
  • Աջակցել խոշորացված համայնքների կողմից դիմակայունության զարգացման ռազմավարությունների մշակմանը և որդեգրմանը՝ ապագա ճգնաժամերին դիմակայելու նրանց պատրաստվածության աստիճանը բարձրացնելու համար:

Ծրագրի իրականացման երկկողմանի ռազմավարությունը նախատեսում է դրամաշնորհային ծրագրի իրականացում` ուղղված փախստական բնակչության զգալի զանգված ունեցող համայնքներին:

Միևնույն ժամանակ, արտակարգ իրավիճակներին արձագանքելուց դեպի արդյունավետ դիմակայունության մեխանիզմների անցմանը նպաստելու համար դրամաշնորհների տրամադրման նախապայմանը Եվրոպայի խորհրդի չափանիշներին և սահմանված գործիքակազմերին համահունչ Դիմակայունության զարգացման ռազմավարությունների իրականացման հանձնառությունն է: