Back ՀՀ վճռաբեկ դատարանի համար կազմակերպվել էր աշխատաժողով՝ նվիրված ՄԻԵԴ նախադեպային իրավունքի առկա հարցերին

ՀՀ վճռաբեկ դատարանի համար կազմակերպվել էր աշխատաժողով՝ նվիրված ՄԻԵԴ նախադեպային իրավունքի առկա հարցերին

 

Եվրոպայի խորհուրդը դեկտեմբերի 12-13-ին կազմակերպել էր աշխատաժողով՝ նվիրված Քրեական դատավարության նոր օրենսգրքի, ինչպես նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքի գործնական հարցերին։ Սա կարևոր նախաձեռնություն էր, որի նպատակն էր նպաստել տնային կալանքի և հարկադիր միջոցների կիրառման, ինչպես նաև գույքային պահանջի առանձնահատկությունների քննարկմանը՝ ՄԻԵԴ նախադեպային իրավունքին և ներպետական օրենսդրությանը համապատասխան:

20 շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի դատավորների և դատական փորձագետների մասնակցությամբ, աշխատաժողովը կարևոր հարթակ հանդիսացավ կառուցողական երկխոսության, առկա խնդիրների քննարկման և համապատասխան լուծումների առաջարկման համար:

Աշխատաժողովը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից։

Երևան, Հայաստան 12-13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Սկիզբը՝ 2023 թ․ հունվար

Տևողությունը՝ 24 ամիս

Բյուջեն` 500,000 եվրո

Դոնորը`Ծրագիրն իրականցվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից

Գործընկերները` Արդարադատության նախարարություն, Վճռաբեկ դատարան, Բարձրագույն դատական խորհուրդ, Գլխավոր դատախազություն, Ներքին գործերի նախարարություն

Կոնտակտային անձ՝ Գայանե Հովհաննիսյան, Ծրագրի ղեկավար

Ծրագիրը Եվրոպայի խորհրդի շարունակական ջանքերի մասն է՝ ուղղված աջակցելու Հայաստանին մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ կիրառման գործում՝ հատուկ ուշադրություն դարձնելով դատական վարույթների չափազանց երկարատևության, ներպետական դատարանների վճիռները չկատարելու կամ ուշ կատարելու խնդիրներին, մինչդատական փուլում արդյունավետ դատական վերահսկողությանը, հավաքների ազատության իրավունքին, վատ վերաբերմունքի և կյանքից զրկելու ենթադրյալ դեպքերի արդյունավետ քննությանը։

Եվրոպայի խորհրդի` Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ․ ծրագիրը հստակ ընդգծում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) արդյունավետ կիրառման կարևորությունը, ինչպես նաև ներպետական մակարդակում ՄԻԵԿ կառուցակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործողությունների անհրաժեշտությունը: Ազգային գործընկերների հետ հաստատված կառուցողական համագործակցությունը հիմք ընդունելով՝ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել նրանց կարողությունների զարգացմանը՝ փորձագիտական կարծիքների, աշխատաժողովների, սեմինարների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) առանցքային նախադեպային իրավունքին նվիրված վերապատրաստման դասընթացների, ինչպես նաև համապատասխան ուսումնական այցերի միջոցով։ Արդյունքում վերը նշված կառույցները կկարողանան արդյունավետ դերակատարում ունենալ Հայաստանի դեմ ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացում, և ներպետական մակարդակում ՄԻԵԴ նախադեպային իրավունքը կկիրառվի միատեսակ կերպով:

Ծրագրի իրականացմամբ ակնկալվում է հասնել հետևյալ արդյունքների.

  • Մինչդատական փուլում արդյունավետ դատական վերահսկողությանը, վատ վերաբերմունքի և կյանքից զրկելու ենթադրյալ դեպքերի, ինչպես նաև հավաքների ազատության իրավունքին առնչվող գործերի արդյունավետ քննությանը վերաբերող ներպետական օրենսդրությունը և պրակտիկան կբարելավվեն և կհամապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին:
  • Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության մասին օրենսդրությունը կբարելավվի, որպեսզի համապատասխան իրավական կառուցակարգ և երաշխիքներ ապահովվեն՝ բացառելու ներպետական դատարանների վճիռների չկատարումը կամ ուշ կատարումը:
  • ՄԻԵԴ վճիռների կատարման վերահսկմանն ուղղված իշխանությունների ջանքերը կբարելավվեն և ավելի համակարգված կլինեն:
Նյութեր