Back Ներպետական մակարդակում գործերի վերաբացման գործնական հարցերը

Ներպետական մակարդակում գործերի վերաբացման գործնական հարցերը

Հունվարի 24-ին և 25-ին տեղի ունեցավ աշխատաժողով՝ Վճռաբեկ դատարանի դատավորների, դատական փորձագետների և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների մասնակցությամբ։ Այս կարևոր նախաձեռնության նպատակն էր ամրապնդել մասնակիցների գիտելիքները ներպետական մակարդակում գործերի վերաբացման առանձնահատկությունների վերաբերյալ: Աշխատաժողովը հարթակ հանդիսացավ գործերի վերաբացման չափանիշները և ընդհանուր խնդիրները քննարկելու, իրավական որոշակիության և գործերի վերաբացման համատեքստում մյուս սկզբունքների կիրառության, վաղեմության ժամկետներին վերաբերող հարցերը բարձրացնելու, ինչպես նաև բարեկամական կարգավորման կամ միակողմանի հայտարարություն ընդունելու դեպքում դատական պրակտիկայում առկա հնարավոր խոչընդոտները բարձրաձայնելու համար։

Աշխատաժողովը խթանեց փոխգործակցությունը դատական համակարգի և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների միջև: ՄԻԵԴ Վճիռների կատարման վարչության և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի քարտուղարության գործընկերները կիսվեցին իրենց փորձով և մտքերի փոխանակման հնարավորություն ունեցան մասնակիցների հետ:

Աշխատաժողովը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ Գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 25/01/2024
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Սկիզբը՝ 2023 թ․ հունվար

Տևողությունը՝ 24 ամիս

Բյուջեն` 500,000 եվրո

Դոնորը`Ծրագիրն իրականցվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից

Գործընկերները` Արդարադատության նախարարություն, Վճռաբեկ դատարան, Բարձրագույն դատական խորհուրդ, Գլխավոր դատախազություն, Ներքին գործերի նախարարություն

Կոնտակտային անձ՝ Գայանե Հովհաննիսյան, ծրագրի ավագ պատասխանատու

Ծրագիրը Եվրոպայի խորհրդի շարունակական ջանքերի մասն է՝ ուղղված աջակցելու Հայաստանին մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ կիրառման գործում՝ հատուկ ուշադրություն դարձնելով դատական վարույթների չափազանց երկարատևության, ներպետական դատարանների վճիռները չկատարելու կամ ուշ կատարելու խնդիրներին, մինչդատական փուլում արդյունավետ դատական վերահսկողությանը, հավաքների ազատության իրավունքին, վատ վերաբերմունքի և կյանքից զրկելու ենթադրյալ դեպքերի արդյունավետ քննությանը։

Եվրոպայի խորհրդի` Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ․ ծրագիրը հստակ ընդգծում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) արդյունավետ կիրառման կարևորությունը, ինչպես նաև ներպետական մակարդակում ՄԻԵԿ կառուցակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործողությունների անհրաժեշտությունը: Ազգային գործընկերների հետ հաստատված կառուցողական համագործակցությունը հիմք ընդունելով՝ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել նրանց կարողությունների զարգացմանը՝ փորձագիտական կարծիքների, աշխատաժողովների, սեմինարների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) առանցքային նախադեպային իրավունքին նվիրված վերապատրաստման դասընթացների, ինչպես նաև համապատասխան ուսումնական այցերի միջոցով։ Արդյունքում վերը նշված կառույցները կկարողանան արդյունավետ դերակատարում ունենալ Հայաստանի դեմ ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացում, և ներպետական մակարդակում ՄԻԵԴ նախադեպային իրավունքը կկիրառվի միատեսակ կերպով:

Ծրագրի իրականացմամբ ակնկալվում է հասնել հետևյալ արդյունքների.

  • Մինչդատական փուլում արդյունավետ դատական վերահսկողությանը, վատ վերաբերմունքի և կյանքից զրկելու ենթադրյալ դեպքերի, ինչպես նաև հավաքների ազատության իրավունքին առնչվող գործերի արդյունավետ քննությանը վերաբերող ներպետական օրենսդրությունը և պրակտիկան կբարելավվեն և կհամապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին:
  • Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության մասին օրենսդրությունը կբարելավվի, որպեսզի համապատասխան իրավական կառուցակարգ և երաշխիքներ ապահովվեն՝ բացառելու ներպետական դատարանների վճիռների չկատարումը կամ ուշ կատարումը:
  • ՄԻԵԴ վճիռների կատարման վերահսկմանն ուղղված իշխանությունների ջանքերը կբարելավվեն և ավելի համակարգված կլինեն:
Նյութեր